Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Սերժ Սարգսյանի հրավերի հարցը կախված է Թուրքիայի նախագահի ով լինելուց. թուրք փորձագետ

Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը 2015թ. ապրիլի 24-ին Երևան հրավիրեց Թուրքիայի նախագահին ու բարձրաստիճան ղեկավարությանը: Սերժ Սարգսյանի հրավերքը բազում արձագանքներ է գտել ինչպես Թուրքիայի իշխանության, այնպես էլ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության շրջանում: Քիչ չեն այնպիսիք, որոնք այն շատ ճիշտ քայլ են որակում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թուրքիայի «Ռազմավարական հեռանկար» քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օզթարզուն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ելույթի այլ հատվածներին:

Նա նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ ասել է Անկարայի պահանջ: Ըստ նրա՝ արխիվների բացումը, որի մասին խոսում է ՀՀ նախագահը, խնդիր չէ: Ըստ նրա՝ միակ խնդիրն այն է, որ երկու կողմերը չունեն որակավորված փորձագետներ, որոնք կկարողանան աշխատել պատմական փաստաթղթերի վրա:

«Այսպիսով, չկա որևէ հնարավորություն քննարկելու պատմական խնդիրները, և մենք չենք կարող ստեղծել պատմաբանների հանձնաժողով: Ես գնահատում եմ հայաստանյան կողմի նախաձեռնությունները թանգարանների և ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Ես տեսել եմ Մատենադարանը և շատ այլ թանգարաններ, և կարող եմ ասել, որ հայերը աշխատասեր են այս հարցում, քան թուրքերը տարածաշրջանային փորձագիտության հարցում: Ես հավատում եմ, որ սա նոր քայլ է դեպի կարգավորման գործընթաց, և կտեսնենք, թե ինչ կլինի»,- նշեց նա՝ հավելելով, որ դժվար է ասել՝ հրավերը կընդունվի և ինչպիսի պաշտոնական արձագանք կստանա, քանի որ քաղաքական գործընթացներ պետք է տեղի ունենան, ընտրություններ պետք է անցկացվեն, և որևէ մեկը չգիտի, թե ով կստանձնի իշխանությունը Թուրքիայում: Թուրքական հասարակության համար, նրա խոսքով, սա անհայտ գործընթաց է, քանի որ թուրքական քաղաքական օրակարգը ու կյանքը լի է փոփոխվող հագեցած գործընթացներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում