Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռուսական և հայկական «ասեղներ»․ նմանություններ և հետևանքներ

Տարիներ առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինն ամերիկյան տնտեսությունը «պարազիտ» էր որակել: Այսօր առավել ևս նման որակումները Պուտինից հեռու չեն: Ըստ ամենայնի, Պուտինը չի կարողանում Ուկրաինայի հարցում որևէ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։ Իսկ ինչո՞ւ է Պուտինին անհրաժեշտ Արևմուտքի աջակցությունը: Պուտինին դա անհրաժեշտ է այն պարզ պատճառով, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով արևմտյան պատժամիջոցները շատ արագ կարող են անդառնալի վնաս հասցնել Ռուսաստանին։ Մուտինի ուկրաինական պատերազմը նավթի ու գազի ալիքի վրա պահել, իրատեսական չէ։ Նավթի գինն իհարկե շարունակում է բարձր մնալ, բայց նախ սպասումները բավական հոռետեսական են՝ գնի բարձր մնալու կապակցությամբ, և փորձագետները կանխատեսում են անկում առաջիկա երեք տարիների ընթացքում, և դրանից բացի էլ՝ գինը այնքան բարձր չէ, որ Պուտինին հնարավորություն տա իրեն զգալ ինչպես «ձուկը ջրում»: Ներկայումս, եթե Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի հարցում համաձայնության հասնել Արևմուտքի հետ, Պուտինը թերևս իրեն կզգա ինչպես «ձուկը նավթում»: Իսկ ձուկը նավթում, ինչպես հայտնի է, չի ապրում:

Շատ շուտով հայտնի կդառնա, թե ուկրաինական պատերազմի հետևանքով արևմտյան պատժամիջոցները որքան վնաս են հասցրել Մոսկվային։ Ռուսաստանը դեռ կարողանում է արտաքնապես կանգուն մնալ, սակայն դա թերևս բավական է ընդամենը հայաստանցի կամ հետխորհրդային այլ երկրներից ժամանած «գաստարբայթերների» ընտանիքները պահելու և հետխորհրդային մի քանի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի տրանֆերտային բալանսը մի փոքր կարգի բերելու համար: Այլ տնտեսա-քաղաքական գլոբալ հավակնությունների հնարավորություն Ռուսաստանի տնտեսությունն այդ երկրի վերնախավին պարզապես չի տալիս: Ու Պուտինն անկասկած դա լավ է հասկանում, ինչպես նաև պատկերացնում է, թե անհրաժեշտության դեպքում ինչ զգալի հարվածներ կարող են հասցվել Ռուսաստանի տնտեսությանը:

Պուտինն էր, որ Ռուսաստանը անհուսորեն նստեցրեց ասեղի վրա՝ նավթի ասեղի, ինչպես որ, ասենք, Հայաստանում էլ Ռոբերտ Քոչարյանը երկիրը շինարարության ասեղի վրա նստեցրեց կամ տվյալ դեպքում՝ արմատուրայի վրա: Գնալով կարճաժամկետ և հեշտ էֆեկտի հետևից՝ Պուտինը Ռուսաստանը նավթային փողերի շնորհիվ արդիականացնելու հիանալի առիթը բաց թողնելով, այդ փողերն օգտագործեց Ռուսաստանը խորհրդայնացնելու համար: Նրան հաջողվեց ինչ-որ չափով դա անել, նաև հաջողվեց նույնն անել Ռուսաստանի հարևան արբանյակների, այդ թվում և՝ Հայաստանի հետ: Բայց այդ հետադարձ ընթացքը բախվեց առաջ ընթացող ժամանակին, և թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա արբանյակները ներկայումս հայտնվել են ժամանակային լրջագույն ճգնաժամի առաջ, երբ ճգնաժամի պատճառը ոչ թե ինչ-որ անձ է, ինչ-որ երևույթ, ինչ-որ իրադարձություն, որևէ անհատի կամ ուժի սխալ, այլ ժամանակի հետ հակասությունն է ճգնաժամի պատճառը: Պուտինը ժամանակի հետ մտավ հակասության մեջ, ու իր հետևից հակասության մեջ մտցրեց թե՛ Ռուսաստանը, թե՛ նաև նրա հետխորհրդային արբանյակներին, մասնավորապես՝ Հայաստանը:

Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հարկավոր է բոլորովին նոր լուծում: Ռևանշը կամ ռեստավրացիան այդպիսիք լինել չեն կարող: Դրանք ինքնին լինել էլ չեն կարող, այլ ընդամենը կարող են անիմաստ ձգել ժամանակի հետ հակասությունը՝ դառնալով անձնական հավակնությունների, փառասիրության կամ քենի անհաջող դրսևորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում