Այսօր արտարժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. 1 դոլար/358.48 դրամ, 1 եվրո/500.87 դրամ, 1 ռուբլի/11.65 դրամ: Նկատենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում առաջին անգամ դրամը բոլոր հիմնական արժույթների նկատմամբ այսօր մի փոքր արժեզրկվեց: Միաժամանակ, ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 27-ին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ում իրականացվել է 2.7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.38 դրամ` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 359.5: