Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ նախագահի աշխատակազմ