Մարտի 16-ին Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսին: Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ թագուհի Բեատրիքսի և ՀՀ դեսպանի միջև, որի ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-հոլանդական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին:
ՀՀ դեսպանի կողմից Նիդեռլանդների թագուհուն հավատարմագրի հանձնման կապակցությամբ, ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որի ժամանակ Ալմելոյի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Խաչիկ Ֆրանգյանի կողմից կատարվեց ՀՀ նորաբաց դեսպանատան օծման կարգը: