Այսօր` մարտի 16-ին, ժամը 13:00-ին, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների հոծ զանգված եկել էր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև` իր բողոքն արտահայտելու քաղաքապետի բացօթյա առևտուրն արգելելու որոշման դեմ: Նրանց էին միացել «Ժառանգություն» կուսակցության և նույնանուն խմբակցության անդամները:
Բողոքի ակցիայի սկսվելուց 40 րոպե հետո քաղաքապետարանի լրատվական վարչության մի աշխատակից, որը չներկայացավ, իջավ վերևից` պարզելու բողոքի ակցիայի նպատակը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեռ անցյալ շաբաթ 2-րդ նամակն է ուղղել քաղաքապետին` պահանջելով հանդիպում և հարցի քննարկում:
Լրատվական բաժնի աշխատակիցը նույնիսկ տեղյակ չէր նամակի մասին: