Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ažubalis):
Այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Երևանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ կկատարվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: