«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում:
Հովհաննիսյանին այցելում ու աջակցություն են հայտնում բազմաթիվ մտավորականներ, ընկերները և հասարակ քաղաքացիներ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է նաև բժիշկը, զննել նրան և հավաստիացրել, որ նրա առողջական վիճակը նորմալ է:
«Որպես Րաֆֆիի կին՝ իհարկե, շատ անհանգստացած եմ նրա առողջության համար, սակայն որպես հայուհի` շատ հպարտ եմ: Սա շատ կարևոր է նաև գալիք սերունդների համար, որովհետև եթե մեզ հարցնեն` դուք ի՞նչ էիք անում այդ օրերին, ամոթով չմնանք»,- մեզ հետ զրույցում ասում է Արմինե Հովհաննիսյանը:
Մեր բոլոր տեսանյութերը կարող եք դիտել կայքի համապատասխան բաժնում` http://1in.am/arm/more_mvideo.html
Լուսանկարը` PanArmenian Photo-ի: