Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Նոր կառավարություն՝ խաղի հավասար պայմաններ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի այսօրվա հյուրերն են Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Հանրապետական խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մինասյանը:

Գ.Մակարյանն անցած շաբաթ ներկա է եղել վարչապետի և գործարարների այն հանդիպմանը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե այսուհետ բոլորը պետք է աշխատեն նոր խաղի կանոններով՝ հավասար դաշտում: Եվ որ այդ նոր պայմանների իրագործումը սկսելու են իրենից և իր մերձավորներից:

«Վարչապետն առաջարկեց, ինչ եղել է, գիծ գծենք, և ինչ-որ մի պահից սկսած՝ մենք հաշվարկման նոր ձև ենք սահմանում և արդեն խոսենք, թե ինչպես կարող ենք համագործակցել և միմյանց վստահել: Միաժամանակ նաև առաջարկեց, որ մինչև հուլիսի 1-ը փորձենք ընդունել այդ կեցվածքը: Դա հատկապես վերաբերում էր խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Նա նաև ասաց, թե հուլիսի 1-ից փաստաթղթավորման առումով հնարավոր է՝ ստուգումներ իրականացվեն, ավելի խստացվեն: Եվ անմիջապես հանձնարարեց ֆինանսների նախարարին հետևել այդ հարցին: Ասաց նաև, որ իրենից, իր մերձավորներից ու գործընկերներից սկսած՝ փորձելու են հետևել այդ օրինակին, և խտրականություն չի դնելու կողմերի միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գ.Մակարյանը:

Նրա խոսքերով՝ այդ պահին գործարարները ավելի շատ սպասողական, կաշկանդված վիճակում էին, դեռ պատրաստ չէին անկեղծանալ, հավանաբար այն պատճառով, որ չէին հավատում Հ.Աբրահամյանի խոսքերին: Գ.Մակարյանը նաև ավելացրեց, որ ներկաներից ոմանք ընդհանրական խնդիրներ էին բարձրաձայնում, ոմանք վարչապետին հաճոյախոսություններ էին անում, իսկ մի քանիսն էլ, առիթից օգտվելով, տեղում փորձում էին լուծել իրենց սեփական խնդիրները:

«Ես նույնպես ելույթ եմ ունեցել և մի քանի հարց եմ կարևորել: Ես շարժվեցի նախագահի դիտողությունների սկզբունքով: Իմ ելույթը բաժանեցի երեք մասի: Վստահության, տնտեսական աճի և տնտեսական ռեֆորմների խնդիրները»,- ասաց Գ.Մակարյանը:

Եթե Հ.Աբրահամյանը հայտարարում է, որ այսուհետ պետք է խաղի նոր կանոններ սահմանել, և դա պետք է սկսել իրենից ու իր մերձավորներից, արդյո՞ք դա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները վարչապետի մակարդակով ընդունում են, որ մինչև այժմ հավասար պայմաններ չեն եղել: «Ես բոլորովին այդ կարծիքին չեմ: Օրենքի առաջ բոլորն են հավասար, և օրենքը գերակա է բոլորի համար: Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, կարծում եմ՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ գոյություն չունի ստվեր, մի տեղ՝ քիչ, մի տեղ՝ շատ, որի մեջ մտնում է նաև Հայաստանը»,- ասում է Գ.Մելլիքյանը:

Վերջինս նաև գտնում է, որ Հ.Աբրահամյանի հայտարարությունները գուցե սկզբնական շրջանում այնքան էլ վստահություն չեն ներշնչել, բայց համոզված է, որ հավատը կվերականգնվի, գործարարները կսկսեն ավելի լուրջ վերաբերվել և ավելի շատ ներդրումներ կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում