Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Ինդոնեզիայի Բալի կղզում չպլանավորված հանդիպում են ունեցել: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Սիրիայի հարցը:
Նշվում է, որ Էրդողանն ու Ահմադինեժադը նախորդ ամիս չպլանավորված բանակցություններ էին վարել միմյանց հետ Բաքվում տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Էրդողանն ու Ահմադինեժադը Բալի կղզում մասնակցել են 5-րդ Ժողովրդավարական ֆորումի աշխատանքներին: Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը չի մասնակցելու Անկարայում կայանալիք Սիրիայի վերաբերյալ գագաթնաժողովին: Թուրքիայից ու Իրանից բացի՝ դրան պետք է մասնակցեր Եգիպտոսը, սակայն Իրանի պատճառով հետաձգվել է այդ գագաթնաժողովը:
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին չի մասնակցելու նոյեմբերի 10-ին Անկարայում կայանալիք Սիրիայի վերաբերյալ եռյակ գագաթնաժողովին: Այժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ գագաթնաժողովը: