ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ցավակցություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ժողովրդին, միաժամանակ ցանկացել է իր փոքրիկ լուման ունենալ բնական աղետների հետևանքով տուժած բնակավայրերի և ազգաբնակչության օգնելու հարցում:
Նախարարությունը որոշել է կամավորության հիմունքներով դրամական օգնություն ցուցաբերել՝ գյուղնախարարության աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի 10 տոկոսի չափով: Փոխանցվելիք գումարի չափը հասնում է շուրջ 2,5 միլիոն դրամի:
Նշենք, որ Ճապոնիան մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության ոլորտին` մեր երկրում իրականացնելով մի շարք դրամաշնորհային ծրագրեր: