Վաղը՝ մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին: Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
ՀՖՖ մամլո ծառայություն