Ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծչի նորամուտը ռազմական տեխնիկայի շուկա կարող է հետաձգվել 3 տարով, իսկ ծրագրի իրագործումը կավելանա եւս $ 5 մլրդ-ով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ծովային ուժերի փոխծովակալ Դեւիդ Վենտելը: Ծրագրի քննարկումը նախատեսված է Պենտագոնում նոյեմբերի վերջին:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ծրագրի իրագործման գինը հետզհետե կաճի մինչեւ $382 մլրդ: Այս տարի ավարտի ժամկետներն արդեն հետաձգվել էին 13 ամսով: Հետաձգման պատճառները օպերացիոն համակարգերի հետ են կապված: