Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Անկեղծ զրույց արտագաղթի ավտոբուսում (տեսանյութ)

7-ամյա Վահեին դժվար էր չնկատել խմբերով իրենց հարազատներին ճանապարհելու եկած մարդկանց մեջ. նա թռչկոտում էր, ավտոբուսում նստած պապիկին ձեռքով հաջող անում: Եկել է ճանապարհելու արտագաղթի ճամփան բռնած Մանուկ պապիկին: «Երկրորդ դասարան տեղափոխվեցի, եկել եմ ճանապարհելու պապիկիս, գնում է հոպարիս մոտ Ռուսաստան, գնում է օգնի հոպարիս, աշխատի»,-ասաց յոթամյա Վահեն, ով ուզում է մնալ Հայաստանում. «Մեծ կռիվ ելավ հայը ողջ ազգով, մահվան կրակի դեմ կանգնեց կրծքով…»,- մեզ համար արտասանեց Վահեն՝ նշելով, որ դասարանի «ամենագերազանցիկն» է:

Այս անգամ ՌԴ տանող ավտոբուսը մարդաշատ էր, հիմնականում տղամարդիկ էին, որոնց բոլորի ճակատագրերը տարբեր էին, բայց հոգսը՝ նույնը:

Գրիգորի բազմանդամ ընտանիքը Հայաստանում է ապրում, Թալինում՝ «դոմիկում»: Նրան Հայաստանն այսօր անապատ է հիշեցնում, իսկ ովքեր իրենց ընտանիքին սիրում-հարգում են, պետք է թողնեն գնան, աշխատեն, ընտանիք պահեն:

«Ես «ԿամԱԶ» եմ քշում, սվարկա անում՝ արդեն 15 տարի է: Ընտանիքս այստեղ է…նայեք շուրջը՝ մեծ շենքեր են կառուցում ու կոշիկի խանութներ, ո՞ւմ համար… Գնում եմ կարոտն աչքերիս, գնում եմ հինգ երեխա թողած, բազմազավակ ընտանիք ունեմ, ինչո՞ւ իննսուն փեթակս թողնեմ գնամ, ինչ կենդանի ասես դարձավ ղեկավար, չեմ վախենում ոչ մեկից, ես ճիշտն եմ ասում, ես զզվանքով եմ հեռանում, բայց կարոտով: Երևան չորս տարի չէի եկել, այսքան հայ չորս տարվա մեջ չէի տեսել, միայն Երևանով տեսա: Էսքան թքում ենք իրենց ճակատին, գոնե ամչնան, օլիգարխ ես ինչ ես (ձեռքով ցույց տվեց Շանգրի Լա խաղատունը), էլ լոշտո, էլ կռիս, էլ մուկ, ինչ մեյմունություն լինի բերել են, լցրել Հայաստան»,- ասաց նա:

Գրիգորը պատմեց, որ ամբողջ օրը ավտոբուսներով հարյուրավոր մարդիկ են գնում ՌԴ, գնում են, ընկնում կրակի մեջ, քանի որ ամեն մարդու չէ, որ այնտեղ հաջողությունը ժպտում է: Նա նշեց, որ ՌԴ-ում հայերի իրավունքները խախտվում են. «Էլ իրավունքներն են ոտնահարվում. ավտոս շուռ տվեցի, իմ ավտոն, էլ բռնեցին, էլ տուգանեցին, թեև ապահովագրված էր: Չարքաշ կյանքով ապրում, աշխատում եմ, բերում ընտանիքիս պահում, ես ՌԴ-ում գումար եմ աշխատում, այստեղ չեմ աշխատում, եթե ինձ այստեղ 150 հազար դրամ աշխատավարձ տան, կգամ այստեղ կաշխատեմ, կթքեմ ՌԴ-ում յոթանասուն հազար ռուսականի վրա»,- ասաց Գրիգորը, ով Հայաստանում թողնում է բանակում ծառտայող որդուն, մյուս չորսն էլ անչափահաս են, դպրոց են հաճախում:

Վազգենն էլ ՌԴ-ում հաստատված հնաբնակներից է: Արդեն ութ տարի գնում է արտագնա աշխատանքի: «55 տարեկան մարդ եմ, Հայաստանում տեղ չեմ գտնում, մեկ ամիս առաջ եկա, փորձեցի մնալ, աշխատանք գտնել, բայց տեսա, որ անհնար է: Ռուսաստանում հեշտ է , թեև կարոտում եմ, ես ուզում եմ մնալ իմ ընտանիքի հետ Հայաստանում, բայց ստիպված են գնալ, եթե հնարավորություն լինի, ընտանիքիս որոշել եմ սաղին հավաքեմ տանեմ, այստեղ ինչի համար ենք ապրում, աննպատակ, հեռանկարային ոչ մի բան չկա»,- հուսահատված ասաց նա:

Մանուկը ութ թոռ ունի: Արդեն ամուսնացած թոռ էլ ունի, 62 տարեկան է, բայց բռնել է արտագաղթի ճանապարհը. «Ինչո՞ւ պետք է տնից- տեղից հեռու գնանք երկու կոպեկ վաստակելու համար: Օրական ղեկավար են փոխում, գիտեն Հայաստանը փոխվելու է: Այս անգամ ութ ամիս մնացի, ոչ մի փոփոխություն չարձանագրեցի, աշխատանք չկա, թոռնիկիդ ձեռքը բռնես գնաս հասնես խանութ, ասես՝ պապայիդ ասա փող տան մարոժնի առնի՞»,- ասաց նա:

55-ամյա Հուսիկը բարձրագույն կրթություն ունի, տարիներ առաջ թողեց ՌԴ-ում տունը և ընտանիքի հետ վերադարդավ Հայաստան, սակայն փոշմանել է: «Թե ՌԴ-ում, թե այստեղ միակուսակցական դիկտատուրա է, կոռուպցիա և այլն, ինձ նման լիքը գործարարներ եկան գործեր դրեցին, բայց թողեցին գնացին այստեղից, ամեն ինչ լրիվ վատ է, օր օրի վատանում է… սա պետություն չէ, աննորմալություն է: Մեզ մոտ միակուսակցական դիկտատուրա է, ինչպես Ռուսաստանում, մենք նրանց համար չոռնի ենք, ես ճիշտ է, Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց մի քիչ էլ վատացավ էնտեղ, շատերին կարող են տամոժնիում հետ ուղարկեն՝ սուտի նարուշենիայով, էսքան գալիս են, բայց կեսը հետ են գալիս»,- ասաց նա:

Վազգենը չորս տարի աշխատել է ՌԴ-ում, հինգ ամիս առաջ վերադարձել է Հայաստան, փորձել գտնել աշխատանք և գտել է, հիմա նորից հետ է գնում. «Հասկանո՞ւմ եք՝ ճարելը չի պատճառը, աշխատում ենք կոմունալները մուծելու համար, Հայաստանը հեռանկար ունի ժողովրդի քսան տոկոսի համար: Արտագաղթելն է ապագան: Գուցե պետք է դատարկվի, գուցե իրենք հենց դա են ուզում, օրական քանի ավտոբուսներ են գնում…ես ինձ ՌԴ-ում հարյուր անգամ ավելի լավ եմ զգում, քան ՀՀ-ում, այստեղ ոչ մի ապագա չտեսանք: ՌԴ ում մեզ հարգում են որպես մարդու, թեկուզ օտարերկրացի»,- դառնացած ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում