Youtube-ը կրկին տեղադրել է այն տեսանյութը, որը նվիրված է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին:
Անցած շաբաթ այն հանվել էր հայտնի կայքից, քանի որ թուրքական համացանցային խորհուրդը, օգտվելով Youtube-ի` հեղինակային իրավունքի ավտոմատացված համակարգից, ջնջել էր այն: Google-ը, որը Youtube-ի սեփականատերն է, քննել է այդ տեսանյութը եւ հայտնաբերել, որ այն չի խախտում հեղինակային իրավունքները, եւ որոշել է վերականգնել այն:
Հիշեցնենք, որ Youtube-ը Թուրքիայում երկու տարի շարունակ արգելված էր: Այդ արգելքը հանվել է անցած շաբաթավերջին: Հաշվի առնելով այն, որ Youtube-ի շուրջ պատերազմը Թուրքիայում շարունակվում է, հնարավոր է, որ այդ կայքը կրկին արգելափակվի: