Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Մենք հրաշալի չենք, մոռացե՛ք». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

– Մենք բավականին հարափոփոխ ժամանակներ ենք ապրում, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է այն, թե Դաշնակցության առաջադրած 7 կետերը, որոնց շուրջ անհամաձայնություններ առաջացան իշխանության ուժերի հետ, և արդյունքում կուսակցությունը կոալիցիա չկազմեց Հանրապետականի հետ, այդ 7 կետերը որևէ ձևով համաձայնեցվե՞լ են Ձեր ընդդիմադիր ընկերների հետ, օրինակ՝ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի: Այդ կետերի շուրջ ես գիտեմ, որ կոնցեպտուալ մոտեցումներ կան:

– Այդ 7 կետերը փաստորեն նոր չեն, և 7 կետեր ասելով մի տեսակ տպավորություն է ստեղծվում, թե դրանք ուղղակի կետեր են, սակայն յուրաքանչյուր պարբերության տակ իսկապես մեծ ծավալ կա, խորություն և բովանդակություն: Եվ սրանք Դաշնակցության համար նորություններ չեն: Եթե հիշում եք՝ 2012 թվականի աշնանը Դաշնակցությունն իր համար արձանագրեց այդ առաջնահերթությունը, թե ինչ է անհրաժեշտ ամփոփված 7 առաջնահերթություններից, որպեսզի մեր երկրում որակական բարեփոխումներ տեղի ունենան: Այն ժամանակ արդեն սկսեցին քննարկումներ քաղաքական դաշտի տարբեր խաղացողների հետ: Եթե հիշում եք՝ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ ինքը ևս կողմնակից է խորհրդարանական համակարգին և հարյուր տոկոս համամասնական ընտրություններին, և քանի որ նախընտրական շրջան էր, հիմնականում հավանություն էին տալիս այդ թեզերին:

Բայց իսկապես ժամանակները փոխվում են, քանի որ մեր հիմնական սկզբունքը հետևյալն է՝ եկեք քաղաքական օրակարգը հստակեցնենք, համաձայնության գանք դրա շուրջ, իսկ մեր պատկերացրած օրակարգը այս 7 հարցերն են: Դրանից հետո կկարողանանք քննարկել, համախմբվել և միասնական թեկնածու առաջադրել: Ցավոք, այս գործընթացը կիսատ մնաց, բայց Դաշնակցությունը կիսատ չի թողնում, Դաշնակցությունը հետևողական է իր գործունեության մեջ, և այս վերջին շրջանում անհրաժեշտ եղավ ևս մեկ անգամ թարմացնել, հղկել, վերամշակել և ավելի ամբողջական դարձնել մեր 7 առաջարկությունները:

Եթե նկատել եք, այնտեղ կան և պետական կառավարման համակարգի, և ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների, և սոցիալ-տնտեսական ոլորտի և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ: Սրանք բաց օրակարգեր են, և սրանցից տեղյակ են նաև մեր գործընկերները, քաղաքական ուժերը՝ որքան իշխանությունը, այնքան էլ ընդդիմությունը: Այո, ընդդիմության դաշտում մենք ունենք գոնե հստակ արտահայտված տարբերություն ՀԱԿ-ի պարագայում: ՀԱԿ-ը, օրինակ, գոնե մինչ այսօր…

– Ղարաբաղի մասով և հայ-թուրքականի մասով…

– Ղարաբաղը, հայ-թուրքականը, գուցե ձևակերպումները տեսնենք հետագայում, բայց խորհրդարանական համակարգին իրենք դեմ են, սա՝ մեկ, համամասնականի հետ կարծես խնդիրներ չունեն, սոցիալ-տնտեսականը կարծես նորմալ է, հիմնական կետերն են Ղարաբաղի և հայ թուրքականի մասով: ԲՀԿ-ի պարագայում կարծես թե մոտեցումները պետք է ավելի մոտ լինեին այդ հայտարարություններից հետո: Բայց հիմա, երբ կա այդ սովորական բարեփոխումների այս հնարավորությունը, նրանց դիրքորոշումը փոխվել է թերևս այս մասով:

– Դաշնակցությունը փաստորեն շարունակում է պաշտպանել փոփոխությունը:

– Մեզ համար ակնհայտ է մեր մոտեցումը: Մյուսներն ի՞նչ են ասում: Մյուսներն ասում են, որ այսօր երկրում կան բազում խնդիրներ, դժվար խնդիրներ` տնտեսական, սոցիալական և այլն, և Սահմանադրության բարեփոխումն առաջնահերթ չէ, մարդկանց հոգսը դա չէ: Բայց սա այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է կիսանախագահական արդի գործող համակարգը բարեփոխելուն…

– Կամ ընդհանրապես փոխելուն:

– Բայց եթե մենք խոսում ենք և համոզված ենք, որ մեր խնդիրների զգալի մասը հենց կառավարման համակարգից է, մենք կարողանում ենք հասնել նրան, որպեսզի ոչ թե կիսանախագահականը բարեփոխվի, այլ անցում կատարենք ժամանակակից, ճիշտ մշակված խորհրդարանական համակարգի, ուրեմն պետք է այս հարացույցից օգտվել: Ահա այստեղ են առաջացել մեր տարբերությունները, բայց ես կարծում եմ, որ ժամանակ կլինի, և մենք այս հարցերը կքննարկենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում