Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Դառը զրույց արտագաղթի ավտոբուսում (տեսանյութ)

Երևանից ու Գյումրիից ամեն օր տասնյակ միկրոավտոբուսներ, ավտոբուսներ ու տաքսիներ են մեկնում Մոսկվա և ՌԴ տարբեր մարզեր: Ի տարբերություն օդանավի տոմսերի՝ միկրոավտոբուսի տոմսն արժե 20.000 դրամ, ինչը շատ ընտանիքների գրպանին է հարմար: Շատերը Ղարաբաղից են գալիս Երևան, այստեղից ավտոբուսներով ուղևորվում ՌԴ տարբեր մարզեր ու քաղաքներ:

Մարդիկ, սակայն, այլևս անհեռանկար երկիր են համարում Հայաստանը, գնում են հուսահատված, հուսալքված, ամեն ինչից զզված ու հիասթափված…

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը նստել է Ռուսաստան մեկնող ավտոբուս, տեղում ծանոթացել արտագաղթողներին, երկրից հեռանալու հիմնական պատճառներին:

55-ամյա Ռաֆայելը Մոսկվայում շինարարության վրա է աշխատում, ընտանիքը, սակայն, Հայաստանում է: «Գործ կա, չենք աշխատո՞ւմ: 55 տարեկան եմ, 29-30 տարեկան որդի ունեմ, չեն կարողանում ամուսնանալ: Ջահելները մնան Հայաստանում ի՞նչ անեն… ԱԺ-ում իրենց Գալուստ Սահակյանով նստում-թալանում են երկիրը, ոչ թե դրանք պառլամենտ են, այլ… Հազիվ իրար են հայհոյում: Դրանք պառլամենտի անդա՞մ են, ժողովրդի մասին մտածո՞ղ են. իրենց գրպանների համար են մտածում:

Տնից երկու հոգի դուրսն ենք, որ կարողանանք աշխատել, բերել, ժողովուրդը հաց ուտեն:

Էս ի՞նչ երկիր ա, նախարարները սաղ թալանչի սրիկաներ են: Փոխան, տեսնենք՝ սրա՛նք ինչ կթալանեն: Արդեն ժողովրդի ծուծքն է մնացել, սաղ նույն թալանչիներն են, ոչ մի բան չի փոխվում: Պառլամենտի քոքի՛ց պետք է կտրեն, քոքի՛ց, լրիվ համակա՛րգը պետք է փոխեն: Դրանք ոչ թե պատգամավոր են, այլ սրիկաներ են… Մեր ազգին ամոթ ա… Էս ի՞նչ երկիր է»,-վրդովված ասաց նա՝ ցույց տալով անձնագիրը, որ մուտքի այցագրերի տեղ չէր մնացել ու մաշվել էր գործածությունից:

Ավտոբուսի կեսը երիտասարդ տղաներ էին, որոնց մեծ մասը մեկնում էին շինարարության և խոհարարության ոլորտում աշխատելու:

25-ամյա Հայկը արդեն երկու տարի է՝ մեկնում է ՌԴ, ինչպես ինքն է ասում՝ ծովափին խորովածի գործ է անում: Միայն կարոտն է, որ ժամանակ առ ժամանակ խեղդում է, ու ստիպված է լինում վերադառնալ, մյուս դեպքերում աշխատում է մոռանալ Հայաստանի մասին: «Հայաստանը հինգ հոգու է պատկանում, թող մնան հինգով, մենք գնանք, չխանգարենք: Նրանց դեմ պայքարը անհեռանկար է: Հիմա ինձ ասեք՝ Հայաստանում ապագա կա՞»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդն անզոր է պայքարել այս համակարգի դեմ:

1979 թվականից Դոնի Ռոստովում հաստատված Արտյոմը Հայաստան է գալիս ժամանակ առ ժամանակ՝ բարեկամների ուրախության և տխրության պահերին: Ռոստովում զբաղվում է շինարարությամբ: Նրա աչքերով՝ արտաքուստ երկիրը փոխվել է, բայց խնդիրներ են ամեն քայլափոխի:

Հունիսին կգա Երևանից հարս տանելու: Անկեղծորեն խոստովանեց. «Ուզում եմ թոռս սև աչքեր ունենա, հասկանո՞ւմ եք» (թոռան մասին խոսելիս փայլեցին Արտյոմի աչքերը):

Հայաստան էլ չի վերադառնա. 32 տարի է՝ ապրում է այնտեղ: Այս անգամ Երևան գալու առիթը հարազատներից մեկին պատահած դժբախտ դեպքն էր:

Տիկին Լուսինեն Կրասնոդար էր գնում: Քույրն ու մնացած հարազատները դժվարությամբ բաժանվեցին նրանից: Գրկախառնություն, աչքերում արցունքներ ու վերջին խոսք. «Ձեզ լավ նայեք»…

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ առաջին անգամ է գնում արտագնա աշխատանքի. Հայաստանում պահող շատ բան կա, բայց ափսոս, որ ղեկավարությունը չի մտածում այդ մասին. «Աշխատանք չկա, եղածն էլ այնքան քիչ է, որ անհնար է լինում գոյատևել: Մենք կուզեինք մնային այստեղ երկիրը ծաղկեցնեինք, ոչ թե գնայինք ստրուկի կարգավիճակով ապրեինք»,- հուզված նշեց նա:

Երիտասարդներից մեկն էլ նշեց՝ ինչի՞ մասին խոսի, Հայաստանի՞, որտեղ ոչ մի բան չկա:

Արմենը մեկ շաբաթով է գնում ՌԴ: 20 տարի ապրել է այնտեղ, թեև այնտեղի գրանցում ունի, բայց մեկ տարի առաջ վերադարձել է Հայաստան: Նրա կարծիքով՝ աշխատանք այնտեղ էլ կա, այստեղ էլ: Նա պատմեց, որ արժանապատվության ոտնահարման բազմաթիվ դեպքեր են եղել Ռուսաստանում: «Եկել եմ, երազ եմ առել, գործս հանգիստ առաջ եմ տանում, ծնողիս հետ հանգիստ ապրում ենք: Մեկ շաբաթով եմ մեկնում ու գամ, տակ չտո՝ Հայաստանից մարդ կա, որ չի դժգոհում»,- ասաց նա:

Իսկ նրա հետևի նստարանին նստած երիտասարդն արդեն տասը տարի է՝ մեկնում է, շինարարական աշխատանքներ անում: Այստեղ՝ Հայաստանում, մի քանի անգամ փորձել է աշխատանք գտնել, բայց բազմիցս խաբել են, «քցել»: «Կայուն աշխատանք լինի, կգամ ու էլ չեմ գնա, բայց էսպես ես կգնամ ու կմնամ»,- ասաց նա:

Ավտոբուսից իջնելիս բոլորի դեմքերին թախիծ և անհուսություն տեսա, որ փորձում էին ժպիտով քողարկել…

Դիտե՛ք տեսանյութն ամբողջությամբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում