Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության փաստով՝ հայտնում է contact.az-ը:
«Մենք անհանգստությամբ ընդունեցինք լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկար տարիներ աջակցում է քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նախագծերը, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև երկխոսության հաստատումը և երկու հասարակություններին ԶԼՄ-ների հավասարակշռված տեղեկատվությամբ ապահովումը:
Մենք մեծ հույս ունենք, որ այդ կարևոր նախագծերն ու մարդկանց միջև շփումները կշարունակվեն՝ մնալով հիմնական ուղիներից մեկը, որպեսզի երկու երկրների հասարակությունները կարողանան պատրաստվել խաղաղությանը»,- ասվում է հայտարարության մեջ: