Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Իսպանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծը:
Նմանատիպ առաջարկով հանդես է եկել Կատալոնիայի Հանրապետության ձախ կուսակցությունը (ERC), սակայն այն աջակցություն է գտել միայն Բասկերի ազգայնական շարժում կուսակցության (PNV) կողմից, իսկ ահա իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (PSOE) և ընդդիմադիր կուսակցությունները օրինագծին դեմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Իսպանիային պատկանող Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: