1981 թ. Մեծ Արգելախութը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգությունների ցանկում: Նրանում ստեղծված ազգային այգին գտնվում է հսկողության տակ` նրա տարածքի մեծ մասում (35 000 քառ կմ) պաշտպանության և ծովային կենդանիների պահպանման նպատակով արգելվում է ձկնորսությունը և զբոսաշրջությունը:
Մեծ Արգելախութը մոլորակի ամենախոշոր խութային համակարգն է, որը բաղկացած է մոտ 3000 կորալյան խութերից և մոտ 1000 կղզիներից: Ընդհանուր ձգվածությունը մոտ 300 կմ է: Այն իրենից ներկայացնում է յուրահատուկ էկոհամակարգ, որը հիացնում է իր գեղեցկությամբ և բնակիչների զանազանությամբ:
Մեծ Արգելախութի ջրերում ապրում են այնպիսի եզակի կենդանիներ, ինչպիսին են դյուգոնները և ջրային կովերը: Այստեղ կարելի է հանդիպել թռչունների ավելի քան 200 տեսակի, ձկների 1500 տեսակի, շնաձկների, 30 տեսակի կետերի, ինչպես նաև ծովային օձերի բազմաթիվ տեսակների:
Մեծ Արգելախութը համարվում է աշխարհի հրաշալիքներից մեկը: Իսկ նրա գեցեկությունը և մեծությունը լիարժեք գնահատելու համար, տիեզերագնացների խոսքերով՝ այն պետք է դիտել տիեզերքից: