Saturday, 20 04 2024
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան

Դավութօղլուն Հունաստանին առաջարկել է կրճատել ռազմական թռիչքներն Էգեյան ծովի կղզիների շրջանում

Թուրք ազգայնականների Yeni Çağ թերթի փոխանցմամբ, Հունաստանում գտնվող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրուի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կրճատել մարտական ինքնաթիռների թռիչքների քանակն Էգեյան ծովի «վիճելի» կղզիների շրջանում` նշելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր մեխանիզմներ գտնելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կընձեռեն ռիսկի նվազեցման համար: Ըստ Դավութօղլուի` 2010 թվականին Հունաստանը Էգեյան ծովի կղզիների շրջանում իրականացրել է 12,346 մարտական թռիչք, իսկ Հունաստանը` 2,843:

Բացի այդ, Դավութօղլուն առաջարկել է ծովային 12 մղոնանոց տարածքային ջրերի գոտու հարցը քննարկման դնել երկու երկրների խորհրդարաններում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ հունական կողմի տվյալներով, 2000–2009 թվականներին թուրքական ռազմաօդային ուժերը 49,228 անգամ խախտել են իր օդային սահմանը, իսկ Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19,888 կանխարգելիչ թռիչք, որոնց վրա ծախսվել է 447,5 միլիոն եվրո:

Ինչ վերաբերում է տարածքային ջրերի գոտուն, ապա 1923 թվականի Լոզանի պայմանագրով տարածքային ջրերի հեռավորությունը սահմանվեց 3 ծովային մղոն (5.6 կիլոմետր): 1936 թվականին Հունաստանը դա հասցրեց 6 ծովային մղոնի (11 կիլոմետր), ինչի արդյունքում Էգեյան ծովի հունական մասնաբաժինը կազմեց 35 տոկոս: Իսկ ահա 1947 թվականին, երբ Դոդեկանեսյան կղզիներն Իտալիայից անցան Հունաստանին, վերջինիս մասնաբաժինն արդեն հասավ 47 տոկոսի, սակայն 6 ծովային մղոնի սահմանագիծը պահպանվեց:

Թուրքական կողմն այժմ պնդում է, որ 12 ծովային մղոնանոց (22 կիլոմետր) տարածքային ջրերի հաշվարկը պետք է սկսվի ոչ թե թուրքական ափերի մոտ ընկած Էգեյան ծովի հունական կղզիներից, այլ` հունական ցամաքից (Բալկանյան թերակղզուց), քանի որ հակառակ դեպքում արդեն Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կկազմի 72.8 տոկոս, որով և այն կվերածվի հունական լճի: Թուրքական կողմը վախենում է, թե Հունաստանը կարող է Էգեյան ծովը դարձնել իր ներքին ծովը և դրանով իսկ Միջերկրական ծովից Թուրքիայի դեմ պատ կառուցել:

Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա:

Թուրքական կողմի հենց այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դա դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք, ինչը թուրքական կողմը որակում է որպես «շնային մարտեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում