Վրացական ԶԼՄ–ները պարզել են Վրաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով ձերբակալված 4–րդ մարդու անունը` Պետրե Դավրիշաձե, վերջինս Քոբուլեթիի բնակիչ է։
Մինչ այդ հայտնի էր նաև, որ ձերբակալվածների թվում են առնվազն երկու հայ՝ գործարարներ Արմեն Գեւորգյանը և Ռուբեն Շիկոյանը, ինչպես նաև Բաթումի հյուրանոցներից մեկի աշխատակից Ռուսլան Գալոգրեն։
Ռուսաստանայն ВЗГЛЯД-ը տեղեկություն է տարածել, որ ձերբակալվածների թվում կա նաեւ մեկ լրագրող։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր Reuters գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի անվտանգության ծառայությունների անանուն աղբյուրը, վրացական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով 20 մարդ են ձերբակալել։ Ձերբակալությունները հիմնականում տեղի են ունեցել Բաթումում։
Վրաստանի ՆԳՆ–ում առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից եւ հայտնում են, որ հայտարարությամբ հանդես կգան նոյեմբերի 5–ին: