Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Կարսի հուշարձանի հեղինակի փաստաբանները զգուշացրել են Կարսի քաղաքապետարանին

Ըստ թուրքական «Milliyet» թերթի՝ Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող անավարտ հուշարձանի քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները մի գրություն են ուղարկել Կարսի քաղաքապետարան, որում զգուշացրել են, որ վերջինիս կողմից հուշարձանի ապամոնտաժման շուրջ տենդեր հայտարարելու գործընթացը ժամանակավրեպ է և իրավական տեսանկյունից ապօրինի:

Գրության մեջ նշված էր, որ թեև Էրզրումի 1-ին վարչական դատարանը ներկայումս կանգնեցրել է հուշարձանի ապամոնտաժման գործընթացը, այնուամենայնիվ, Կարսի քաղաքապետարանը շարունակում է հուշարձանի ապամոնտաժման գործով շահագրգիռ ընկերությունների հայտերի ընդունումը, ինչի համար էլ քաղաքապետարանի համապատասխան անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանն այդ հուշարձանը որակեց որպես «այլանդակ» և այն ապամոնտաժելու հրահանգ տվեց: Այդ ժամանակ էլ Մեհմեթ Աքսոյը հայտարարեց, որ եթե Էրդողանը քանդել տա Կարսի խաղաղության հուշարձանը, ապա կնմանվի «Թալիբան»-ին, որը 2001 թվականին Աֆղանստանում ոչնչացրել էր Բուդդայի երկու վիթխարի (55 և 37 մետր բարձրությամբ) հուշարձանները:

Ի դեպ, օրեր առաջ էլ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, որի օրոք էլ կառուցվել է այդ հուշարձանը, հայտարարեց, որ հուշարձանի քանդման խնդրանքով Էրդողանին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սակայն դժվար է կարծել, որ եթե Ալիևի ցանկությունը չհամապատասխաներ Էրդողանի շահերին, ապա նա կկայացներ նմանատիպ վճիռ. քանի որ Թուրքիայի հայ համայնքը շատ փոքր է` համեմատած թուրք ազգայնականների հետ, ուստիև դրանով Էրդողանը ձգտում է իր կողմ գրավել ազգայնական ընտրազանգվածին:

Հենց այդ պատճառով էլ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչ, Իզմիրից ընտրված կին պատգամավոր Շենոլ Բալը քաղաքական շոու անվանեց հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանի կողմից հուշարձանի քանդման կոչը` նշելով, որ այդ հուշարձանն արդեն մի քանի տարի է, ինչ կանգնած է Կարսում, մինչդեռ Էրդողանը դրա մասին հիշեց միայն հիմա` ընտրություններից առաջ. «Կարսի տարածաշրջանում գտնվում են տասնյակ հազարավոր թուրք զինվորների գերեզմաններ: Բնականաբար, նույն վայրում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի առկայությունը հարուցում է տեղի բնակչության դժգոհությունը: Վարչապետը քաջ գիտակցում է այդ հանգամանքը և օգտվում է դրանից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում