Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Իրանի նախագահի` Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մոհամեդ Մեհդի Ահունդզադեն ժամանել է Բաքու: Նպատակը հինգ մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը մասնակցելն է, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Այս հանդիպումը նախորդում է նոյեմբերի 18-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Կասպյան երկրները 2003թ. նոյեմբերին ստորագրել են Կասպից ծովի միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան: