Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թուրքիայում սվիններով է ընդունվել Եվրախորհրդարանի զեկույցը

Թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ, երկրի վերնախավի շրջանում մեծ զայրույթ է առաջացրել Թուրքիայում քաղաքացիական ազատությունների ոտնահարման շուրջ Եվրախորհրդարանի երեկ հրապարակած զեկույցը: Դրան անմիջապես արձագանքել է պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը.

«Ցայժմ մենք «ականատես չենք եղել» որևէ խորհրդարանական զեկույցի, որը կլիներ հավասարակշռված և կհամապատասխաներ իրականությանը: Այսօր Թուրքիան խոսքի ազատության ցուցանիշով «գերազանցում» է ԵՄ-ի անդամ մի շարք երկրներին: Այսօրվա Թուրքիան երեկվա Թուրքիայից առավել ժողովրդավար է, քանի որ երկրում շարունակ իրականացվում են բարեփոխումներ: Այսօր Թուրքիան զարգացող երկրների շարքում զբաղեցնում է առաջատար դիրքեր` զիջելով միայն Չինաստանին, Հնդկաստանին ու Բրազիլիային»:

Եվրախորհրդարանի զեկույցին հակազդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն. «Այդ զեկույցը կողմնակալ է և անընդունելի մեզ համար: Մենք ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանն այսուհետ առավել արդար և օբյեկտիվ մոտեցում կցուցաբերի Թուրքիայի հանդեպ»:

Նշվում է, որ թուրքական կողմի համար վերջին տարիներին Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամենախիստ զեկույցում միակ սփոփանքն այն է, որ Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է զեկույցում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության ներառման մասին Հունաստանի ու Կիպրոսի պատգամավորների առաջարկը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի երեկվա զեկույցում նշված էր այն մասին, որ Թուրքիայում լրջորեն ոտնահարվում է խոսքի ազատությունը, թերացումներ կան դատական համակարգում, ոստիկանությունը բռնություններ է գործադրում «Էրգենեկոնի» և «Բալյոզի» գործերով ձերբակալված անձանց հանդեպ, մի շարք ինտերնետային կայքեր արգելափակվել են:

Զեկույցում նաև ցանկություն է հայտնվել, որ թուրքական իշխանություններն ապահովեն կասկածյալների իրական դատական անվտանգությունը, ինչպես նաև թուրքական իշխանություններին կոչ արվել զորքերը դուրս բերելու Կիպրոս կղզու հյուսիսային հատվածից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում