Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Ժողովրդին աղքատացնելով՝ երկիրը չի հարստանա». Լորիս Ճգնավորյան

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նախկին դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն այս օրերին Հայաստանում է՝ իր ծննդյան 75 ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը հյուրընկալվելով՝ կոմպոզիտորը նշել է, որ, այսպես ասած, մշտական բնակության վայր չունի, լինում է Թեհրանում, Վիեննայում, ԱՄՆ-ում, որտեղ զբաղվում է զուտ ստեղծագործական աշխատանքով՝ օպերա է գրում:

«11 տարիներին, երբ դիրիժոր էի, ոչինչ չէի հասցնում գրել. հիմա հասցնում եմ օպերա գրել: Ինչ-որ բան չի խախտվել, իմ սերը հայրենիքի նկատմամբ նույնն է մնացել, պարզապես չեմ կարողանում մշտապես լինել այստեղ: Ես անձամբ եմ խնդրել դեռ Խորհրդային տարիներին Հայաստան գալ, աշխատավարձս մեկ դոլար էր, բայց ասի՝ թողեք ծառայեմ: Մնացի նաև ցուրտ ու մութ տարիներին»,- ասել է Լորիս Ճգնավորյանը:

Երբ մաեստրոն թողեց Գլենդելի սիմֆոնիկ նվագախումբը, լուրեր տարածվեցին, թե նրան հեռացրել են նվագախմբից: Դիրիժորը եթերում ներկայացրել է իրականությունը. «Գլենդելի սիմֆոնիկը թողել եմ, քանի որ սնանկացավ: Ժողովուրդը ևս սնանկացած վիճակում է, և այլևս չի կարող հովանավորել նվագախումբը: Իսկ ԱՄՆ-ում պետությունը նման բաները չի հովանավորում, ուստի ժամանակավոր դադարեցվել է գործունեությունը, ինչի համար շատ որախ եմ, որովհետե հիմա կարողանում եմ գրել»:

Լ. Ճգնավորյանը հասցրել է թողարկել 20 CD և DVD, ևս 10 CD պետք է թողարկվի:

Մաեստրոն ցավ է հայտնել, որ Հայաստանին դեռ չի հաջողվել ունենալ միջազգային մակարդակի դիրիժոր: Կան, իհարկե, կոմպոզիտորներ, դիրիժորներ, որ մեկնում են հյուրախաղերի: Եվ՝ այդքանը:

Կարճատև անդրադարձ կատարելով Հայաստանի ներքին խնդիրներին՝ Ճգնավորյանն ափսոսանք է հայտնել ահռելի թիվ կազմող արտագաղթի համար. «Ցավ է, որ այս հողի վրա ծնվում են, ապրում, պատրաստվում, ապա թողնում-գնում: Կուզենամ, որ լավ աշխատեն այս հողի վրա, չգնան: Պետք է ժողովրդին հարստացնելով երկիրը հարստանա, ժողովրդին աղքատացնելով՝ չի հարստանա երկիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում