Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ԱՊՀ տարածքում առաջատարների խմբում ենք. Արմեն Աշոտյան

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքների ամփոփումը: Ազդարարելով համագումարի փակումը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակություններին և անձամբ` յուրաքանչյուր պատվիրակին` բաց և շահագրգիռ քննարկումների համար: Նախարարն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ երկրներում կրթական զարգացումներն, իհարկե, նման են, սակայն ունեն նաև շատ առանձնահատկություններ:

Այդ իմաստով, ըստ Ա. Աշոտյանի, շատ արդունավետ է եղել լավագույն փորձի փոխանակումը. օտարերկրյա պատվիրակներին, մասնավորապես, հետաքրքրել է Հայաստանի փորձը` ավագ դպրոցների ցանցի ստեղծման, 12-ամյա կրթության, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման, բարձրագույն կրթության վկայականի միջազգային ճանաչման, Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից:
«Մեր առաքելությունն է լինել այն կրթական հարթակներում, որտեղ հայ քաղաքացին, կրթության շահառուն, կարող է իր համար ստանալ շահավետ կրթական առաջարկ: Մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում, և այն, վստահեցնում եմ ձեզ, առաջատարների խմբում է, քանի որ հայ մարդը կրթության նկատմամբ ունի պաշտամունքային վերաբերմունք և ցանկանում է լսել ցանկացած արդյունավետ առաջարկ` երբեմն նաև այլոց սխալները չկրկնելու համար: Համոզված եմ, որ համագումարի հետքը մնալու է ոչ միայն փաստաթղթի վրա, այլև կյանքի է կոչվելու»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փակման արարողությանը հանդես են եկել նաև ԱՊՀ անդամ այլ երկրների պատվիրակներ:
Համագումարի ավարտին միաձայն ընդունվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի բանաձևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում