Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա հրաշալի առիթ էր, որ Հայաստանը չօգտագործեց

Հոկտեմբերի 29-ին Երեւան ժամանած «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը հրավիրվել էր ԱԱԾ, որից հետո, ինչպես հայտնի է, նա արտաքսվել էր Հայաստանից: Այդ օրը Երեւան ժամանած Բեքլեւիչը մամլո ասուլիս էր հրավիրվել, որտեղ հայտարարել էր, թե հանդիպում է խնդրում ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ: ԱԳՆ-ի փոխարեն, սակայն, Բեքլեւիչին ուղեկցել էին ԱԱԾ` բացատրություններ տալու Երեւանում արած այն հայտարարության կապակցությամբ, որ ինքը մի քանի օր առաջ ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը: Այս զարգացումների շուրջ Բեքլեւիչը երեկ պարզաբանումներ է տվել «Առաջին լրատվական»-ին:
– Պարոն Բեքլեւիչ, Ձեր վերջին այցելությունը Հայաստան անակնկալներով լի էր: Դուք ձերբակալվեցիք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից, որի աշխատակիցները Ձեզ հրահանգեցին լքել երկիրը: Ի՞նչ տպավորությամբ հեռացաք Ձեր վերջին այցելությունից:
– Մենք Երեւան էինք այցելել մամուլի ասուլիս կազմակերպելու եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը դիմելու նպատակով: Վերջինս մերժեց մեզ սիրալիր ընդունել: Հանդիպման գաղափարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր պատրաստած 31 կետերը միմյանց հետ քննարկելն էր: «Բացեք սահմանները» նախաձեռնության նկատմամբ զանգվածային լրատվամիջոցների արձագանքը շատ ջերմ էր, բայց մեր այցը Երեւան պետք է ավելի շուտ ավարտվեր, քան մենք էինք ծրագրել, այն միջադեպի պատճառով, որ Դուք նշեցիք:
Մենք Թուրքիայում ճանաչված կուսակցություն ենք: Սա հրաշալի առիթ էր: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չօգտագործեց այս առիթը: Սակայն մենք սա ճանապարհային պատահար ենք համարում: Մեր նոր նամակը շուտով կստանան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Մենք ցանկանում ենք հանդիպել այդ գերատեսչության ղեկավարության հետ: Մեզ հարկավոր է ստանալ 31 կետերի վերաբերյալ նրանց պատասխանը: Մենք հույս ունենք այս անգամ դրական պատասխան ստանալ:
– Կարո՞ղ եք մանրամասն նկարագրել, թե ի՞նչ տեղի ունեցավ Ձեզ հետ: Ո՞վ եկավ Ձեր ետեւից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Ինչպե՞ս էին նրանք Ձեզ վերաբերվում: Գիտե՞ք այն մարդկանց անունները, ովքեր հարցաքննում էին Ձեզ: Ի՞նչ պայմանով նրանք համաձայնեցին թույլ տալ լքել երկիրը: Վերջապես նրանք հավատացի՞ն, որ դուք հատել եք սահմանը, թե՞ ոչ:
– Հոկտեմբերի 29-ին մենք վերադարձանք հյուրանոց մոտավորապես ժամը 13: 00-ին` մեր հետագա անելիքները ծրագրելու եւ պատրաստվելու տարբեր հեռուստաալիքներին նախապես նախատեսված հարցազրույցներին: Միջանցքում հայտնվեցին շուրջ 5-6 հոգի, որոնք ներկայացան որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ խնդրեցին հետեւել իրենց: Նրանք շատ սիրալիր էին եւ բարեհամբյուր մեր հանդեպ: Մեզ նաեւ թարգմանիչ տրամադրվեց: Մեզ ողջունեց Ազգային անվտանգության ծառայության պետը, որը մեզ հարցեր ուղղեց հոկտեմբերի 10-ին Թուրքիայից Հայաստանի սահմանը հատելու մեր հայտարարության վերաբերյալ: Սենյակում որոշ ժամանակ պահվելուց հետո մեզ «խնդրեցին» անհապաղ լքել Հայաստանի տարածքը: Նրանք հետեւեցին մեզ մինչեւ մենք հատեցինք սահմանը: Սահմանը հատելու թեման այժմ փակ է մեզ համար, եւ մենք չենք պատրաստվում այս խնդրին կրկին անդրադառնալ:
– Դուք շարունակելո՞ւ եք Ձեր գործունեությունը սահմանի բացման համար: Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ կարող եք որեւէ բան փոխել:
– Մենք հավատում ենք, որ սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը` նվազեցնելով տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների ազդեցությունը, որոնք իրենց շահն են հետապնդում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման մեջ: Մենք նախաձեռնել ենք «Բացեք սահմանը» նախաձեռնությունը` opentheborder.org: Քանի որ մեր հաջորդ այցը Հայաստան թույլատրելի չէ, մենք ծրագրում ենք կազմակերպել ֆորում Թբիլիսիում` հրավիրելով առաջնորդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից` սահմանը բացելու վերաբերյալ միասնական հռչակագիր ընդունելու համար:
– Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում: Դուք ծրագրո՞ւմ եք մասնակցել 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին:
– Մենք կաջակցենք մեր նախընտրած կուսակցությանը 2011թ. ընտրություններին: Այժմ մենք պատրաստվում ենք տեղական ընտրություններին: Բազմաթիվ տեղական պաշտոններ կան, որտեղ մենք կարող ենք հաղթել, այդ թվում Ղարսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում