Թուրքական «Akşam» թերթը հաղորդում է, որ բրիտանական «Financial Times» թերթն անդրադարձ է կատարել Թուրքիայում խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանվածության խնդիրներին, ինչի համար հիմք է հանդիսացել «Էրգենեկոնի» գործով թուրք լրագրողների հերթական ձերբակալությունը.
«Երբ 2002 թվականին Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) եկավ իշխանության, Թուրքիան դանդաղորեն սկսեց վերածվել կրոնապետության: Դրան զուգահեռ Թուրքիայում աճեց վախի մթնոլորտը: Միայն անցյալ կիրակի Թուրքիայում ձերբակալվեց միանգամից 6 լրագրող, որով և թուրքական բանտերում հայտնված լրագրողների թիվը հասցվեց մինչև 60-ի: Իրավիճակը լավ չէ նաև մեդիա-հոլդինգների հարցում, որոնք խոշոր տուգանքների են ենթարկվում:
1960 թվականից սկսած՝ Թուրքիայում 4 անգամ տապալվել են գործող կառավարությունները:
Թուրքիային անհրաժեշտ է ունենալ նոր Սահմանադրութուն, ուր կամրագրվի խոսքի ազատությունը, պետք է վերացվի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որի մասին խոսվում է արդեն երկար ժամանակ»: