Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը կարծում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը ոչ մի կարևորություն չունի:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է. «Նախագահները հակամարտության կարգավորման հարցում գեթ մեկ դյույմ առաջ չեն գնացել: Հավանական պատերազմը օրակարգից հանված չէ»:
Նրա կարծիքով, ընդունված փաստաթուղթը միայն փաստում է, որ կողմերը ձգտելու են բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Իսկ միակ հստակ ձևակերպումը փաստաթղթում «եռակողմ հանդիպումները շարունակելն» է:
Ֆելգենհաուերը նաև կարծում է, որ զինված ուժերի շփման գծում լարվածությունը չի նվազելու, և եթե իրական քայլեր չարվեն, ապա ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի կլինի: