Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Jane’s Intelligence Review. հայկական պաշտպանությունը հաղթահարելու ադրբեջանական հնարավորությունները շատ թույլ են

Jane’s Intelligence Review-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կարողությունների ու ռազմական գործողությունների հավանականության մասին իր ուսումնասիրությունը, որ ստորագրել է Էմիլ Սանամյանը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ուղղվում է ոչ միայն անմիջականորեն սպառազինությունների ավելացմանը, այլ նույնիսկ դատախազների ու դատավորների ներգրավմանը՝ քարոզչական էֆեկտը նվազեցնելու համար:

Հայաստանն ունի 300 հատ T-72 տանկ՝ Երևանի կողմից հայտարարված 110-ի փոխարեն, իսկ Ադրբեջանն ունի 350-400 հատ նույն տանկերից՝ չնայած հայտարարում է 217-ի մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի համաձայն, կողմերի տանկերի քանակը չպետք է գերազանցի 220-ը:

Ներկայումս հակամարտության ակտիվացման համար ամենամեծ վտանգներից մեկը անօդաչու թռչող ապարատներն են: Հայաստանի պաշտոնյաները հաստատել են, որ ադրբեջանական կողմն արդեն կիրառում է նման ապարատներ զինված ուժերի շփման գծի մոտ: 2010-ին հայկական կործանիչները դրանք ոչնչացնելու մի քանի փորձ են արել:

Հայաստանը նույնպես հայտարարել է, որ սկսել է նման թռչող ապարատների արտադրությունը, և մեկ տասնյակից ավելի սարքեր արդեն գործածության մեջ են հրետանու կրակը համակարգելու համար: Սակայն դրանք մինչ այժմ հանրությանը չեն ներկայացվել:

Առաջիկայում պատերազմի վերսկսումն անհավանական է, քանի որ ադրբեջանական կողմի` հայկական պաշտպանական դիրքերը հաղթահարելու հնարավորությունները շատ թույլ են: Հայկական պաշտպանական համակարգերը շատ ամուր են, մասնավորապես՝ С-300 համակարգերը, իսկ ադրբեջանական գրոհային օդուժը թույլ է և կարող է շատ արագ վնասազերծվել հայկական պաշտպանության կողմից: Ադրբեջանական հրետանին, որը կարող է օգտագործվել օդային պաշտպանության համար, շատ զգայուն է հայկական հակագրոհների հանդեպ:

Այսպիսով, հոդվածագիրը կարծում է, որ Ադրբեջանի համար ներկայումս չափազանց ռիսկային է հարձակման անցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում