Անդրադառնալով Թուրքիայի կողմից արված հայտարարություններին¸ թե ԼՂ պատերազմի դեպքում իրենք օգնություն ցույց կտան Ադրբեջանին. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը կարծիք հայտնեց¸ թե այդ հայտարարությունն ակադեմիական նպատակ է հետապնդում: Նա նշեց¸ թե հնարավորության դեպքում Թուրքիան կմիջամտեր դեռ 1990-ական թվականների պատերազմում¸ մինչդեռ նա գերադասեց չեզոքություն պահպանելը: Ըստ Թորոսյանի¸ Թուրքիայի նպատակը Ադրբեջանին գոհացնելն է: