Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Լրագրողների ձերբակալությունը կապված չէ լրագրողական գործունեության հետ. Էրդողան

Թուրքական «Cihan» լրատվական գործակալության փոխանցմամբ` վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով իր գլխավորած Արդարություն ու զարգացում կուսկացության (ԱԶԿ) խմբակցությունում, անդրադարձ է կատարել «Էրգենեկոնի» գործով ձերբակալված 27 լրագրողների խնդրին.

«Այո’, ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 27 լրագրողներ, սակայն նրանցից և ոչ մեկի ձերբակալությունը պայմանավորված չէ նրանց մասնագիտական գործունեությամբ: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն ձերբակալվել կառավարությանը քննադատելու համար: Մի՞թե ցայժմ դուք ականատես եք եղել նրան, որ կառավարությանը քննադատելու համար մեր երկրում լրագրող ձերբակալվի: Այստեղ նշանակություն էլ չունի, թե որ լրատվամիջոցն են ներկայացրել ձերբակալված լրագրողները:

Նրանց ձերբակալման պատճառները տարբեր են. բռնի կերպ սահմանադրական կարգի տապալման փորձեր ձեռնարկելը, ահաբեկչական զինված կազմակերպությանն անդամագրվելը, սեռական բռնություն գործադրելը, ապօրինի կերպ հրազեն պահելը, պաշտոնական փաստաթղթերի ոչնչացումը և այլն»:

Հիշեցնենք, որ 2010 հոկտեմբերի 20-ին «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած զեկույցում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության մակարդակը որակվել էր որպես աղետալի. խոսքի ազատության ցուցանիշով Թուրքիան աշխարհի 178 երկրների շարքում զաղեցրել էր 138-րդ տեղը: Իսկ սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Գյուլը լրագրողի աշխատանքը որակել էր որպես շատ վտանգավոր` նշելով, որ վերջին շրջանում միայն «Զաման», «Թարաֆ», «Բուգյուն», «Ենի Շաֆաք», «Սթար» և «Վաքիթ» թերթերի դեմ անցկացվել է 3500 հետաքննություն:

Ինչ վերաբերում է «Էրգենեկոնին», ապա այն ազգայնական ուղղության գաղտնի կազմակերպություն է, որի անվանումը ծագում է Էրգենեկոն առասպելական տեղանունից, որտեղից ծնունդ է առել թուրք ժողովուրդը: Այս կազմակերպությանը մեղադրվում է բազմաթիվ սպանությունների և դրանց արդյունքում ստեղծված քաոսի շնորհիվ հեղաշրջման նախադրյալներ ստեղծելու մեջ: Գործող իշխանությունները մեղադրվելու էին իրավիճակին տիրապետելու անկարողության մեջ: Փաստորեն, «Էրգենեկոնի» հիմնական նպատակը Թուրքիան որպես աշխարհիկ երկիր պահելն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում