Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայտնի դարձան «Աշխարհն իմ գույներով» նկարչական օլիմպիադայի հաղթողների անունները

Հոկտեմբերի 13-ին` ժամը 14.00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնած «Աշխարհն իմ գույներով» խորագրով համադպրոցական նկարչական օլիպիադայի մասնակիցների աշխատանքների ցուցադրման և հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը: Նշենք, որ միջոցառումը նվիրված էր «էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը և անցկացվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Մրցույթը հասանելի էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ներգրավված ՀՀ 7 մարզերի և Երևանի դպրոցների աշակերտների համար: Մրցույթին մասնակցելու համար աշակերտները ներկայացրել էին ավելի քան 3200 ձեռքի աշխատանք:

Առանձնացված 3 տարիքային խմբերից յուրաքանչյուրում առաջարկված էր 3 թեմա (2-5-րդ դասարաններ՝ «Երազ», «Բնություն», «Կախարդական աշխարհում», 6-8-րդ դասարաններ՝ «Սեր», «Ազատություն», «Իմ հերոսը», 9-12-րդ դասարաններ՝ «Համացանց», «Աշխարհն առանց սահմանների», «Երկիր մոլորակը 2222 թվականին»):

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին հաղթողների անունները. յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակներ (նեթբուք-համակարգիչներ, DVD և mp4-նվագարկիչներ, նկարի էլեկտրոնային շրջանակներ) տրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտներինշ, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն աշխատանքին շնորհվեց «Գրան պրի» մրցանակ:
2-5 դասարանների տարիքային խմբում 3-րդ հորիզոնականի մրցանակին արժանավ Երևանի թիվ 15 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Գևորգյանը, 2-րդ հորիզոնականի մրցանակին՝ Երևանի թիվ 78 դպրոցի 5-բ դասարանի աշակերտ Հարություն Բրուտյան, 1-ին մրցանակին՝ Երևանի թիվ 15 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նարե Գևորգյանը, իսկ գլխավոր «Գրան Պրի» մրցանակին՝ Չարենցավանի թիվ 4 դպրոցի 6-բ դասարանի աշակերտ Աննա Մաթևոսյանն՝ իր «Կախարդական աշխարհում» աշխատանքով:
6-8-րդ դասարանների տարիքային խմբում 3-րդ հորիզոնականի մրցանակին արժանացավ ԵՊՀ ֆիզմաթ վարժարանի 9-ա դասարանի աշակերտուհի Լիլիթ Թամազյանը, 2-րդ մրցանակին՝ Երևանի թիվ 113 դպրոցի 8-ա դասարանի աշակերտ Նարեկ Նիկողոսյանը, 1-ին մրցանակին ՝ Երևանի թիվ 131 դպրոցի 8-ա դասարանի աշակերտուհի Սոնա Բաբայանը, իսկ «Գրան Պրի» մրցանակին՝ Երևանի թիվ 115 դպրոցի 9-բ դասարանի աշակերտուհի Սոֆյա Խոստեղյանն՝ իր «Մանրանկար ազատության» աշխատանքով:

9-12-րդ դասարանների տարիքային խմբում 3-րդ հորիզոնականի մրցանակին արժանացավ Աբովյանի թիվ 1 դպրոցի 10-դ դասարանի աշակերտ Սեդրակ Մովսիսյանը, 2-րդ հորիզոնականի մրցանակին՝ Գյումրու Օյունջյան դպրոց-վարժարանի 12-ա դասարանի աշակերտուհի Դիանա Կարապետյանը, 1-ին մրցանակին՝ ՀՄՊՀ հեն. վարժարանի 11-նկ. դասարանի աշակերտուհի Օվսաննա Մկրտչյանը, իսկ «Գրան Պրի» մրցանակին՝ Գյումրու թիվ 18 դպրոցի 12-ա դասարանի աշակերտուհի Անժելա Սեդրակյանն՝ իր «Համացանց» աշխատանքով:
Բացի այդ՝ առցանց քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց և մրցանակ ստացավ Երևանի թիվ 89 դպրոցի 6-ա դասարանի աշակերտ Վահան Հակոբյանը, ով իր գերազանց աշխատանքի համար հավաքել էր 44239 ձայն: Եվս 70 աշակերտներ, որոնց աշխատանքներն ընդգրկվել էին լավագույնների ցուցակում, մրցանակներ ստացան «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր գործընկեր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության, ինչպես նաև «ՄԵԳԱ ԹՈՅՍ» խանութ-սրահի կողմից:

Նշենք նաև, որ դահլիճում հանդիսատեսի համակրանքին արժանացավ 174-րդ դպրոցի 3-զ դասարանի աշակերտ Սամվել Դավթյանի աշխատանքը, որի շնորհիվ պարգևատրվեց նաև թիվ 174 դպրոցը՝ ստանալով համակարգիչ:
Մրցույթի հանձնաժողովը ձևավորել էր ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ընդգրկելով Գեղագիտության ազգային կենտրոնի ներկայացուցիչներին և «Dasaran.am» կրթական ծրագրի ղեկավարության անդամներին:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում