Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հաստատել է Ադրբեջանի հետ 2011-2015 թp. տնտեսական համագործակցության պլանը. հաղորդում է gazeta.uz-ը:
Փաստաթուղթը երկու երկրների նախագահները ստորագրել են անցած տարվա սեպտեմբերին, Իլհամ Ալիևի` Տաշքենդ կատարած այցի ժամանակ:
Քարիմովի կողմից վավերացված մեկ այլ պայմանագրի համաձայն` փոփոխություններ են մտցվել երկու երկրների միջև առանց վիզաների տեղափոխման համաձայնության մեջ: