Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 947 մլն 489 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը մոտ 11.5 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` մոտ 12 տոկոս:
ԱՃուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն: Հիշեցնենք, որ վերջին տեղաբաշխման ժամանակ՝ հոկտեմբերի 28-ին, պարտատոմսերի ինչպես միջին, այնպես էլ կշռված եկամտաբերությունը եղել է 8.8 տոկոս: