Ապրիլի 27-29-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալու է թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի արդեն երկրորդ նիստը, որին մասնակցելու է նաև ադրբեջանական պատվիրակությունը,- հաղորդում է salamnews-ը:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է որոշումներ ընդունել կառույցի զինանշանի և այլ ատրիբուտների մասին, ինչպես նաև հաստատել 2011-2012 թթ. գործողությունների ծրագիրը:
Վեհաժողովի օրակարգում սոցիալ-տնտեսական, տնտեսական և էներգետիկ, ինչպես նաև վեհաժողովի 3 մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց ղեկավար կազմի ընտրության հարցերն են լինելու: