Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Վրաստանի մի շարք տարածքներում հայերը վրացիներից ավելի վաղ են հաստատվել. ջավախահայը՝ Իվանիշվիլիի անդրադարձի մասին

Վրաստանի մի շարք տարածքներում, ինչպիսին Ջավախքն է, հայերը բնակություն են հաստատել շատ ավելի վաղ, քան վրացիները: Դրանք կարելի է հայերի պատմական տարածքներ համարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ, ջավախահայ Դավիթ Ռստակյանը՝ անդրադառնալով «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի՝հարցազրույցներից մեկում արտահայտած զարմանքին, որ հայերի հայրենիքը Վրաստանի հարևանությամբ է, սակայն նրանք Վրաստանում են ապրում:

Չհավատալով, որ Իվանիշվիլին կարող էր նման կերպ արտահայտվել՝ նա ասաց, եթե Բիձինա Իվանիշվիլին իսկապես այդպիսի բան է ասել, ուրեմն պետք է հստակեցնել, որ Վրաստանի մի շարք տարածքներում հայերը բնիկ են և այդտեղ բնակվել են ավելի վաղ, քան վրացիները, դրանք կարելի է կոչել հայերի պատմական տարածքներ, ինչպիսին է Ջավախքը: «Ջավախքում մենք բնիկներ ենք, այդ մասին բոլորը գիտեն, իսկ Իվանիշվիլին միամիտ մարդ չէ նման արտահայտություններ անելու համար»,- նշեց Ռստակյանը՝ դա սադրանք համարելով:

Ըստ Դավիթ Ռստակյանի՝ պետք է հստակեցնել և պարզել, թե Բիձինա Իվանիշվիլին ասե՞լ է նման բան, թե՞ ոչ, որովհետև ժամանակ է պետք, որ Վրաստանի հայությունը հասկանա տիրող քաղաքական իրավիճակը, որպեսզի նրանց ոչ ոք, ոչ մի պաշտոնյա մատների վրա չխաղացնի,քանի որ, Ռստակյանի խոսքով, վիրահայերի շահը իրենց ցեղի շարունակականությունն ապահովելն է: Նա նշեց, որ հատկապես հիմա շատ զգույշ պետք է լինել հայտարարություններ, գնահատականներ տալիս, քանի որ Իվանիշվիլին խոստումներ է տվել, և ցանկալի է, որ կատարի, որովհետև ջավախահայությունը խայտառակ վիճակում է:

Դավիթ Ռստակյանը հիշեցրեց, որ ընտրությունների նախընտրական շրջանում, երբ Ջավախքում Իվանիշվիլին ներկայացրեց մեծամասնական ընտրակարգով հայ թեկնածու Նորիկ Կարապետյանին, տեղեկություններ էին տարածվել, որ Իվանիշվիլի-Կարապետյան խոսակցության արդյունքում Կարապետյանը հրաժարվել է իր հայացքներից` թե ջավախահայերի լեզվի խնդրի և թե այլ խնդիրների վերաբերյալ: Սակայն, վիրահայի խոսքով, պարզվեց, որ այդ ամենը սուտ է, տեղեկություններն էլ այդ մասին՝ կեղծ: Ուստի Դավիթ Ռստակյանն ակնարկեց, որ Իվանիշվիլիի այդ հայտարարությունը կարողէ սադրանք լինել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին The New Times պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Վրաստանում բնակվող հայերին: Նա նշել էր, որ իրենք վրացիները շատ կապված են իրենց հողին: Սակայն զարմանք էր հայտնել հայերի վերաբերյալ, որ նրանց հայրենիքը հարևանությամբ է, բայց նրանք ապրում են Վրաստանում: Բիձինա Իվանիշվիլին դա անհասկանալի էր համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում