Տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ԱՊՀ երկրներում վերջից երկրորդն է: Ամենացածր աճը գրանցել է Ղրղզստանը: Նույն ժամանակահատվածում մինջին ամսական աշխատավարձի աճի տեմպով Հայաստանը վերջից երրորդն է` զիջելով Ադրբեջանին ու Մոլդովային: Գնաճի բարձր տեմպերով այս տարվա հունվար-օգոստոսին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային: Եթե Ուկրաինայում գնաճը կազմել է 9.2%, ապա Հայաստանում` 7.7%, իսկ ԱՊՀ մյուս բոլոր երկրներում` 7%-ից պակաս: