Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

6000 կմ բարեգործական հեծանվաարշավ Ֆրանսիայից Հայաստան (տեսանյութ)

57-ամյա ֆրանսիացի Մարկ Բրունետը հուլիսի 21-ին իր հայրենի Վալենսիա քաղաքից սկսել է 6000 կիլոմետրանոց հեծանվաարշավ դեպի Հայաստան: Այս յուրահատուկ բարեգործական ճանապարհորդությունը տևել է 2 ամիս: Լինելով ավելի քան 10 երկրներում (Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան)` Բրունետը գումար է հավաքել Շիրակամուտ գյուղի «Արևիկ» մանկապարտեզի վերանորոգման համար:

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Մարկ Բրունետն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հյուրընկալեցին լրագրողներին: Դեսպանը հեծանվորդի արարքը մեծ սխրանք որակեց, ոչ սովորական մի առաքելություն, որն ամեն մարդ ի զորու չէ անել:

Ֆրանսիացի մարզիկը առանձնահատուկ ջերմությամբ էր խոսում Հայաստանի և հայ ժողովրդի մասին. «Նման լայն արձագանք և խանդավառություն չէի ակնկալում, ինքս իմ արարքը մեծ սխրանք չեմ համարում: Չէի սպասում անգամ, որ սա այսպիսի մեծ արձագանք կգտնի լրագրողների շրջանում: Շատ շնորհակալ եմ»:

Բրունետը պատմեց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն իր մոտ ծագել է դեռ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Այդ ժամանակվանից նա ցանկացել է ինչ-որ կերպ օգտակար լինել հայ ժողովրդին: Հանդիպման ժամանակ մարզիկը կիսվեց ճանապարհորդության ընթացքում իր ստացած տպավորություններով:

«Միակ խոչընդոտը, ինչին հանդիպել եմ, լեզուների չիմացությունն էր: Տիրապետում եմ ֆրանսերենին, մի փոքր էլ` անգլերենին: Մարդիկ ճիշտ է` մեծ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հասկացան ինձ և հնարավորության սահմաններում օգնեցին: Այսօր ես հավաքել եմ ավելի քան 10.000 եվրո, որը մոտ օրերս կփոխանցեմ մանկապարտեզի հաշվեհամարին»:

Ի դեպ, Մարկ Բրունետը հիացած էր Հայաստանի բնությամբ և նախատեսում է հեծանվաարշավ կազմակերպել դեպի Էջմիածին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում