Սկանդինավյան SAS ավիաընկերությունը 2011թ. ապրիլից Extra եւ բիզնես կարգերի ուղեւորներին կտրամադրի ելք դեպի ինտերնետ, ինչպես նաեւ` բջջային կապից օգտվելու հնարավորություն: Էկոնոմ կարգի ուղեւորների համար այդ ծառայությունը վճարովի կլինի:
Առաջին ավիաընկերությունը, որ իր օդանավերում տրամադրում է ինտերնետ, Oman Air-ն է, որն այդ ծառայությունը մատուցում է 2010թ. սկզբից: 2011թ. այդ ծառայությունը կմատուցեն նաեւ Lufthansa-ն, իսկ այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են՝ American Airlines-ը, Cathay Pacific-ը, Delta-ը, Egyptair-ը, Emirates-ը եւ Singapore Airlines-ը, կամ տրամադրում են արդեն այդ ծառայությունը, կամ պատրաստվում են դա անել մոտական ժամանակահատվածում: