Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Հակամարտությունների լուծման ստանդարտ բանաձև չկա. Ամանդա Փոլ

Հարց – Կա՞ արդյոք, հակամարտությունների կարգավորման բանաձև և ինչպիսին եք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:


Պատասխան – Ցավոք, Եվրամիության արևելյան հարևանների կարգավորման համար ստանդարտ բանաձև կամ բոլորին հարմար տարբերակ չկա: Դրանց ընդհանրություններն այն են, որ դրանք առաջացել են Խորհրդային Միության փլուզումից հետո, քիչ թե շատ կապված են Ռուսաստանի հետ և դրանց առաջացման տարածաշրջանները ժամանակին անհրաժեշտ խորության գորխծակցություն չեն ունեցել Եվրամիության հետ:


Սակայն վերջին շրջանում Եվրամիությունը ավելի է ընդգծել իր դերը Մերձդնեստրում և Վրաստանի տարածքի հակամարտություններում, սակայն նույնը չի կարելի ասել ղարաբաղի մասին, որը ,լինելով նշված հակամարտություններից ամենավտանգավորը, որոշակիորեն անտեսվել է Եվրամիության կողմից: ԵՄ-ն կարգավորումը թողել է Մինսկի խմբին, սակայն այս մոտեցումը պետք է փոխվի: ԵՄ-ն պետք է տեղեկացված լինի բանակցային գործընթացի մասին: Ֆրանսիացիներն այս առումով շատ ժլատ են:


ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի բանակցային գործընթացում իր դերը բարձրացնելու համար, քանի որ եթե հակամարտությունը «պայթի» , ապա միացյալ Եվրոպան պետք է հաղթահարի դրա հետևանքները:


Եվրամիությունը չի կարող լուծել հակամարտությունը, դա կարող են անել միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Միևնույն ժամանակ եվրոպական արտաքին քաղաքական նոր ծառայությունը հնարավորություն է տալիս Հարավային Կովկասի մասին նոր ռազմավարություն մծակել ու և բարձրացնել իր դերը Ղարաբաղում:


Ֆրանսիան պետք է Մինսկի խմբի իր տեղը զիջի ԵՄ-ին, չնայած որ այդ գաղափարը դուր չի գալիս Փարիզին ու Երևանին:


Բացի այդ, ավարտվել է ԵՄ Կովկասում հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի մանդատը, և հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվրամիությունը պետք է ցույց տա որ բարձրացնելու է իր դերը Հարավային Կովկասում:


Հարց – Եվրամիությունը Հարավային Կովկասին վերաբերող միասնական ռազմավարություն ունի՞: Կարո՞ղ է կրոնական գործոնն այդ դեպքում նշանակություն ունենալ:


Պատասխան – Եվրամիությունը միասնական ռազմավարություն չունի: Անդամ երկրները տարածաշրջանի ընդհանուր կարծիք չունեն, իսկ կրոնն այն տարրը չէ, որ պետք է կիրառվի:


Հարց – Կարո՞ղ է Ադրբեջանը դառնալ ԵՄ անդամ: Թուրքիայի օրինակը ցույց է տալիս, որ դա հեշտ չէ:


Պատասխան – Անհնարին ոչինչ չկա: Մինչ այժմ Բաքուն հայտարարել է, որ ցանկանում է համագործակցել և ինտեգրվել Եվրամիությանը, սակայն այդ կառույցի անդամ դառնալու ցանկություն չի նշվել:


Իհարկե, ինչ-որ մի օր Ադրբեջանը կարող է դառնալ Եմ անդամ, սակայն դրա համար երկար տարիներ են անհրաժեշտ, եթե դա ընդհանրապես հնարավոր է:


Հարց – Ի՞նչ նշանակություն ունի Կովկասը Եվրոպայի ու եվրոպական կառույցների համար:


Պատասխան – Առաջին հերթին կովկասյան իրադարձությունները ազդում են Եվրոպայի կայունության վրա, ինչպես դա եղավ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ:


Երկրորդը Եվրամիության էներգետիկ անվտանգությունն է: Կասպյան ավազանի էներգառեսուրսները չափազանց կարևոր են եվրոպական էներգետիկ շուկան դիվերսիֆիկացնելու հարցում:

Հույս ունեմ, որ առաջիկա 5 տարիները կբարձրացնեն տարածաշրջանային անվտանգության ու կայունության մակարդակը, և հնարավորություն կտան լուծելու ղարաբաղյան հակամարտությունը:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում