Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

НГ. Եվրամիությունն ընդհուպ մոտեցել է Nabucco-ի իրականացմանը

Ռուսական հեղինակավոր թերթը անդրադարձել է տրանսկասպյան խողովակաշարի կառուցման նախագծին, որը Nabucco-ի կարևորագույն բաղադրիչներից է:

Նշվում է, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում երեկ ավարտվել է խողովակաշարի կառուցման և շահագործման բնապահպանական ասպեկտներին նվիրված համաժողով, որին մասնակցել են առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Հենց կասպյան խնդիրն է, հոդվածագրի կարծիքով, Nabucco-ի իրականացման հիմնական խոչընդոտը, քանի որ ափամերձ 5 երկրները մինչ այսօր համաձայնության չեն կարողանում գալ ծովի բաժանման հարցում: Սակայն Աշխաբադը վերջին շրջանում հայտարարում է, որ խողովակաշարի կառուցման համար բավարար է միայն այն երկրների համաձայնությունը, ում ջրային հատվածով անցնելու է խողովակաշարը: Այդ դեպքում այն կկառուցվի թուրքմենական և ադրբեջանական հատվածներով, բացառելով Իրանը, որը դեմ է նախագծին:

Բնապահպանական համաժողովի ժամանակ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շեշտել էր, որ նախագծի իրականացման ժամանակ պետք է խստորեն պահպանվեն բնապահպանական բարձրագույն պահանջները:

Էներգետիկ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներն էլ համակարծիք են, որ խողովակներով գացի տեղափոխումը շատ ավելի անվտանգ է, քան այն խտացնելն ու տանկերներով տեղափոխելը, իսկ տրանսկասպյան խողովակաշարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա լինելու է աննշան:

Թուրքմենստանի նախագահի աշխատակազմից հայտարարում են, որ շատ մոտ ապագայում Աշխաբադի ու Բաքվի միջև սկսվելու են բանակցություններ, և չի բացառվում, որ արդեն մինչև այս տարվա վերջ երկրները կոնկրետ պայմանավորվածություն կստորագրեն Եվրամիության հետ:

Իսկ արևմտյան փորձագետները խորհուրդ են տվել Ադրբեջանին և Թուրքմենստանին միջկառավարական պայմանագիր ստորագրել, որի համաձայն` հնարավոր կլինի սկսել բնապահպանական ռիսկերի գնահատման գործընթաց, առանց որի` հնարավոր չէ առաջընթաց ունենալ նախագծի իրականացման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում