Վրաստանում լրտեսության մեղադրանքով 2 հայ է ձերբակալվել:
Վրաստանի Բաթում քաղաքում լրտեսության մեղադրանքով 20 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 2 հայ գործարար, որոնք զբաղվել են նավահանգստային բիզնեսով։ Թեեւ Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում կատարվածը, սակայն տարածված լուրերի համաձայն՝ նրանք կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Նշվում է նաև, որ հայերից մեկը տառապում է շաքարախտով և այժմ գտնվում է հիվանդանոցում։
Վրաստանի ՆԳՆ-ից առայժմ միայն հայտնում են, որ նոյեմբերի 5-ին այս դեպքի կապակցությամբ հատուկ ասուլիս կհրավիրվի։