«Այս տարի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուների առաջադրումը ոչ մի էական փոփոխություն չի մտցնի հայ համայնքի կյանքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«2009 թվականին տեղական ինքնակառավարման ընտրություններում հայ թեկնածուներ եղան, սակայն դրանից որևէ բան չփոխվեց: Այս անգամ էլ, կարծում եմ, համայնքի կյանքում ոչինչ չի փոխվի»:
Լևոն Հովսեփյանը նշեց, որ մինչև ընտրությունները հայ-թուրքական հարաբերություններում ևս ոչ մի առաջընթաց չի գրանցվի: