Ինչպես հայտնում է RBC-ն, մեծ ժայռաբեկորի ցած ընկնելու պատճառով փակվել է այն ճանապարհը, որը կապում է Վրաստանի Կազբեկի շրջանը Հյուսիսային Օսիայի հետ: Դա տեղի է ունեցել նախօրեին: Ճանապարհը փակվել է, մինչեւ կիրականացվեն մաքրման աշխատանքներ:
Ժայռաբեկորը ճանապահի վրա է հայտնվել երկարատեւ եւ հորդառատ անձրեւներից հետո, որոնք թուլացրել են ժայրաբեկորի տակի հողը: Զոհեր չկան, քանի որ տվյալ պահին ճանապարհի վրա մեքենա չի եղել: ճանապարհը տանում է դեպի վերջերս բացված «Վերին Լարսի» անցակետ: