Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, անցած շաբաթավերջին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը փոփոխություններ է մտցրել Ազգային անվտանգության փաստաթղթում, որը նաեւ անվանում են «Կարմիր գիրք»` առավել մեծ վտանգ ներկայացնող երկրների ցանկից հանելով Հայաստանը, փոխարենն այդ ցուցակի մեջ ավելացնելով Իսրայելը, որը մինչեւ վերջերս համարվում էր Թուրքիայի դաշնակիցներից մեկը եւ թիվ մեկ գործընկերը տարածաշրջանում:
Իրանը, Սիրիան, Վրաստանն ու Բուլղարիան նույնպես հանվել են այդ ցուցակից: Փաստաթղթում ավելացված մյուս սպառնալիքներից են գլոբալ տաքացումն ու առցանց ահաբեկչությունը:
Հիշեցնենք, որ փաստաթուղթը թարմացվում է ամեն հինգ տարին մեկ անգամ: Նրանում նշվում է հարեւան երկրների նկատմամբ Թուրքիայի վարվող քաղաքականության մասին: