Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Թուրքիան վերացրել է YouTube-ի արգելքը

Երկու տարվա արգելքից հետո YouTube-ը Թուրքիայում կրկին հասանելի կլինի:
Ինչպես հայտնում է BBC-ն, Թուրքիայի համացանցային հարցերի պատասխանատու` տրանսպորտի նախարար Բինալի Յըլդրըմը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարությունը կապի մեջ է եղել YouTube-ի սեփականատեր Google ընկերության հետ և որ կայքն արգելելու պատճառներն այլևս գոյություն չունեն` Աթաթուրքին անարգող տեսանյութերը հեռացված են:
Հիշեցնենք, որ արգելքի պատճառ դարձած տեսանյութում, որը տեղադրել էին հույն օգտագործողները, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և թուրքերը անվանվում էին միասեռական: Աթաթուրքին և թուրքականությունը վիրավորելը Թուրքիայում համարվում է քրեական հանցագործություն:
Հիշյալ արգելքը լայն քննադատություն տեղիք էր տվել ինչպես աշխարհում, այնպես էլ բուն Թուրքիայում, այդ թվում` նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, որը պաշտոնյաներին խնդրել էր լուծում գտնել:
Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` Յըլդրըմն ասել է, որ իրենք արգելքը հանել են այն բանից հետո, երբ «գերակայել է առողջ բանականությունը»: Այդ ճանապարհը, նրա խոսքերով, հեշտ չի եղել, և այժմ իրենք հույս ունեն, որ մյուս կողմը նույնպես դասեր է քաղել կատարվածից ու այսուհետ Թուրքիայում իր գործունեությունը կծավալի միայն այդ երկրի օրենքների սահմաններում:
Իր հերթին, այս առիթով հաղորդագրություն է տարածել YouTube-ը, որում նշում է, որ տեսանյութերը հեռացվել են ոչ թե YouTube-ի, այլ երրորդ անձի կողմից` հեղինակային իրավունքի բողոքների ավտոմատ համակարգի (automated copyright complaint process) միջոցով: «Մենք ուսումնասիրում ենք` արդյոք սա չի հակասում մեր հեղինակային իրավունքների կանոնակարգին», ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Համաձայն ԵԱՀԿ հունիսյան զեկույցի` Թուրքիայում արգելված են մոտ 5000 կայքեր, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում