Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Դավիթ Հարությունյանն ընդդեմ բիզնեսմենների

Առաջիկայում խորհրդարանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի` պատգամավորին լիովին արգելվում է օրենսդիր գործունեությանը զուգահեռ ձեռնարկատիրությամբ զբաղվել:
Օրինագծով պատգամավորին արգելվում է մասնակցել այն նախագծերի քվեարկությանը, որոնք անմիջականորեն առնչվում են տվյալ պատգամավորի բիզնեսի հետ: Ստեղծվելու է նաեւ էթիկայի հանձնաժողով, որը կարգավորելու է այդ հարցերը: Այսինքն` խորհրդարանին ներկայացվում է մի օրինագիծ, որն անմիջականորեն դեմ է ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնության շահերին, քանզի խորհրդարանում հավաքվածների զգալի մեծամասնությունը օլիգարխներ են, բիզնեսմեններ: Ինչպես երեկ նկատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը կազմակերպում է խոշոր գործարարների հետ հանդիպում, պարզվում է, որ նախագահական նստավայր գնացածների մեծ մասը հենց պատգամավորներն են:
Դավիթ Հարությունյանը նախագիծը ներկայացրել է խորհրդարանական խմբակցությունների քննարկումներին, իսկ լրագրողներից դեռ գաղտնի է պահում: «Նախագծի նպատակն է ապահովել իշխանության թափանցիկությունը, եւ որ շահերի բախում չլինի», – մեզ հետ զրույցում մեկնաբանեց պարոն Հարությունյանը: Նրան հիշեցրինք, որ ԱԺ պատգամավորների զգալի մեծամասնությունը օլիգարխներ են, բիզնեսմեններ: «Փաստն եք ֆիքսում, այո, այդպես է», – ասաց նա: Պարզվում է` պարոն Հարությունյանը բավական լավատես է. իր ներկայացրած նախագծի քննարկումներից ակնկալում է, որ «այն կլրամշակվի եւ կընդունվի»:
Գործարար-պատգամավորների զգալի մեծամասնությունը պարզապես տեղյակ չէր նախագծից: Նրանք խոստացան մեկնաբանություններ տալ ծանոթանալուց հետո, առավել եւս, որ նախագիծը դեռ չի ներառվել օրակարգում: ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական, «Գյումրի» գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանը, անդրադառնալով այս նախագծին, ասաց. «Ձեր հարցի իմաստն այն է, որ իրավունք չունի: Ունի, չէ՞, ամեն քաղաքացի սեփականության իրավունք…»: Նա նաեւ հավելեց, որ աշխարհում չկա «գործարար-պատգամավոր» հասկացություն. «Ամենուր կան պատգամավորներ, որոնք պաշտպանում են բիզնեսի շահերը, եւ ինքն էլ նրանցից մեկն է»: Եվ քանի որ այս նախագիծը վերաբերում է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, վերջինիս կուսակցության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը բավական կտրուկ արտահայտվեց նախագծի մասին. իրենք կանեն ամեն ինչ, որ օրենքը «չափավոր լինի»: «Մենք ոչ թե սկզբունքներին ենք երբեւէ դեմ լինելու, որովհետեւ սկզբունքը սահմանադրական է եւ մեզ համար հասկանալի, այլ աշխատելու ենք այդ փաստաթղթի վրա այնպես, որ նա չստեղծի ծայրահեղություններ, որոնք չկան միջազգային պրակտիկայում: Մենք պնդելու ենք, որ այդ փաստաթուղթը ամբողջապես համահունչ լինի Եվրոպայի խորհրդի տարածքում գործող նմանատիպ օրենքներին եւ մոտեցումներին, դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս», – հայտարարեց Սաֆարյանը: Իսկ թիվ 25 ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ով երեկ առաջին անգամ եկել էր խորհրդարանական բրիֆինգներին, ասաց. «Տա Աստված, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունենա սեփականության մեծ հնարավորություն ու սեփականություն: Այդ դեպքում ովքե՞ր պետք է լինեն պատգամավոր, եթե 100 տոկոսով ունենան մեծ սեփականություն: Ստացվում է, որ մենք պատգամավորական ռեսուրս չենք ունենա»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ պատգամավորներն իրենց բիզնեսը պետք է կառավարման հանձնեն, հակառակ դեպքում կզրկվեն մանդատից: «Իրականում ՀՀ խորհրդարանում բացահայտ խախտվում է այս սկզբունքն ու պահանջը, եւ ոչ միայն մեր շատ պատգամավորներ գործարարներ են, այլ նաեւ նրանց համար պատգամավորական գործունեությունը երկրորդական ու երրորդական աշխատանք է», – ասաց Սաֆարյանը:
Հ.Գ. Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «2012թ. ՀՀԿ-ում ես բարձրաձայնելու եմ հարցը, որ գործարարները քիչ ներգրավվեն որպես պատգամավորներ: Գործարարները պետք է զբաղվեն իրենց գործարաններով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում