Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Եթե Բաղրամյան 26-ի տերը ցանկանա

«Առաջին լրատվական»-ը «Ա1+» հեռուստաընկերությանը հնարավոր հաճախականություն տրամադրելու եւ ազատ հեռուստատեսության կարեւորության մասին զրուցել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ, ով նույնպես «Ա1+»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
– Պարոն Բարսեղյան, Դուք «Ա1+»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ եք: «Ա1+»-ի ներկայացրած նոր ծրագրային փաթեթին ծանո՞թ եք: Ասվում է, որ, օրինակ, լրագրողների, օպերատորների թվով «Արմնյուզն» է ավելի առաջ:
– Կարեւորը լրագրողների եւ օպերատորների թիվը չէ, կարեւորն այն է, որ երկուսն էլ իրենց գործերով ապացուցել են, թե ով ինչ կշիռ ունի, եւ որի ծրագիրն ինչ արժե: «Արմնյուզը» յոթ տարի ունեցել է լիցենզիա, բայց նրա արածը, վերջին հաշվով, մարդկության համար անհայտ է: Վերահեռարձակումից բացի, հիշում եմ «Արմնյուզից» մի «գոհար», երբ Մարտի 1-ի գիշերը պետք է ցուցադրվեին լուրեր Հայաստանից, փոխարենը Euronews-ի լրատվական բլոկում Մարտի 1-ի մասին համառորեն լռում էին: Այնինչ «Ա1+»-ը ութ տարվա ընթացքում ոչ միայն չփակվեց, չխեղճացավ, այլեւ հզորացավ, թերթ հիմնեց, հեռուստալրագրության դպրոց բացեց, զարգացրեց իր ծրագրերը եւ այսօր ինտերնետային հեռարձակման վարկանիշային ցուցակով շատ բարձր տեղ է զբաղեցնում:
– Արդյո՞ք այս իշխանությունների միջոցով հաղթանակ հնարավոր է ակնկալել, մանավանդ որ` սա «Ա1+»-ի թվով 13-րդ մասնակցությունն է ՀՌԱՀ-ի մրցույթներին:
– Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը ձգտում է վերահսկել հեռարձակվող լրատվամիջոցները, որովհետեւ սա իշխանության վերարտադրման հիմնական 4-5 ռեսուրսներից մեկն է՝ ի թիվս իրավապահների, վարչական ռեսուրսների եւ այլն: Սա ավտորիտար իշխանությունների համար ոսկե կանոն է, բայց չի բացառվում, որ Սերժիկ Սարգսյանի իշխանությունը գնա այդպիսի փոխզիջման այն հաշվով, որ, միեւնույն է, ինքը կկարողանա ինքնավերարտադրման մյուս ռեսուրսների հաշվին երկու տարի հետո վերարտադրվել, պահել իշխանությունը` անգամ եթե «Ա1+»-ը սկսի իր եթերային գործունեությունը: Մյուս կողմից էլ` ինքը կձերբազատվի «Ա1+»-ի հարցից եւ ամեն անգամ դրսից ու ներսից հնչող լուտանքներից, քննադատությունից եւ շարունակական խայտառակությունից, կատարած կլինի Եվրադատարանի, ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները՝ հաշվի առնելով, որ, միեւնույն է, անգամ եթե ոչ այս ընտրություններին, ապա մյուս ընտրություններին՝ յոթ-ութ տարի հետո ինտերնետի ազդեցությունն այնքան մեծ կլինի, որքան հեռարձակվող հեռուստատեսություններինը, ռադիոկայաններինը: Կրկնում եմ, հնարավոր է Սերժիկ Սարգսյանը գնա «Ա1+»-ին լիցենզիա տալու ճանապարհով: Ես սա համարում հնարավորություն, որի հավանականությունը համեմատաբար փոքր է, քան կոշտ եւ կույր քաղաքականությունը, որը վարվել է մինչ հիմա: Վերջապես բոլորս էլ պետք է նկատած լինենք, որ Սերժիկ Սարգսյանի եւ իր նախորդի ռեժիմները պահպանելուն նպաստել են ոչ միայն բիզնեսը եւ իրենց մերձավորները, այլեւ նրանք, ովքեր զանազան հանձնաժողովներում այդ քաղաքականությունն են շարունակել, այդ թվում՝ ՀՌԱՀ-ում, եւ սա մի քայլ է շրջադարձային քայլ է, որը ինչ-որ տեղ վասալները եւ մանկլավիկները կարող են անընդունելի համարել, կարող է ասեն՝ տասը տարի ճնշած պահում էինք, հիմա ինչպե՞ս դրանց լիցենզիա տանք: Այնուամենայնիվ, նրանք մնում են վասալ, եւ եթե Բաղրամյան 26-ի տերը կգտնի, որ պետք է հաճախականություն տրամադրել, Ամալյան Գրիգորը շատ փոքր մարդ կլինի, որ չազատականացնի այդ ալիքը:
– Ի՞նչ կտա հեռուստաընկերության վերաբացումը, բացի անկողմնակալ տեղեկատվությունից:
– Ես այս պրոցեսին երկու հիմնական նպատակով կամ շահագրգռությամբ եմ խառնվել, երկուսն էլ իրար հետ են ծնվել. մենք տասը տարի առաջ ակնկալում էինք, որ վերջապես կունենանք հանրային հեռուստատեսություն, այսինքն՝ կունենանք հանրության կարիքները սպասարկող հեռուստատեսություն, որի նպատակը իշխանություններին պաշտպանելը չէ, բայց չունեցանք, իսկ մյուս չարիքը՝ 2002-ի ապրիլի 2-ին տեղի ունեցավ, երբ Ամալյան Գրիգորի հանձնաժողովը որոշեց խեղդել ազատ խոսքը եթերում: Դրանից հետո իմ զայրույթը չի սպառվում ոչ մի վայրկյան, ցավում եմ, բայց իմ ատելությունը չի սպառվում ոչ մի վայրկյան, որովհետեւ այն, ինչ կարող է ունենալ հեռուստառադիոարդյունաբերությունը, Հայաստանում անցած տասը տարիների ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ, եւ ամեն ջանք պետք է դնել, որ մենք ունենանք ազատականացված հեռուստատեսություն: Եթե անգամ դա մեզ չհաջողվի, միեւնույն է, մենք արդեն դա ունենք ինտերնետում:
– Ի՞նչ տեսակ հեռուստատեսություն եք պատկերացնում, որ լինի:
– Ուզում եմ մի իրականություն, որտեղ մարդիկ հեռուստատեսությունից ստացած տեղեկատվությունն իրար հաղորդեն, ոչ թե այսօրվա պես, երբ մարդիկ իրականում լուրերը ստանում են միմյանցից, հետո փորձում ճշտել՝ հեռուստատեսությամբ այսօր այդ լուրը կհաղորդե՞ն, թե՞ ոչ:
Այդ իմաստով մեզանում ճիշտ հեռուստատեսության հակապատկերն է, հակահեռուստատեսություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում